Դիմավորում

 

Զբոսաշրջիկների դիմավորում և ճանապարհում Երևանում

 

Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի գլխավոր օդային դարպասն է: Որակի միջազգային ստանդարտների համապատասխանությամբ այն համարվում է Հարավային Կովկասի թիվ մեկ օդանավակայանը: Օդանավակայանն իր անունը ստացել է մոտակայքում գտնվող Զվարթնոց  հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանից, որը Հայաստանի կարևոր տեսարժան վայրերից ու զբոսաշրջային խորհրդանիշներից մեկն է, նաև ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում:

 

Հայաստանը դեպի ծով ելք չունի, բաց ցամաքային սահմաններ ունի միայն Վրաստանի հետ հյուսիսում և Իրանի հետ` հարավում: Հայաստանի և աշխարհի միջև ուղևորաշրջանառության մեծ մասը տեղի է ունենում հենց օդային ճանապարհների միջոցով:  Օդանավակայանը գտնվում է Երևանից 15 կմ դեպի արևմուտք, այնպես որ դիմավորումը Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխումը Երևան, ինչպես նաև  ճանապարհումը, շատ պահանջված ծառայություններ են զբոսաշրջիկների կողմից, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ օդանավակայանն ու քաղաքը կապող ոչ մի հասարակական տրանսպորտ` երկաթուղի, մետրո կամ ավտոբուս չի գործում:

 

Բարև Արմենիա ընկերության միջոցով տուրիստական ծառայություններ (Տուրեր Հայաստանում, Հյուրանոցներ Երևանում) պատվիրելու դեպքում մենք անվճար կիրականացնենք ձեր դիմավորումն ու տեղափոխումը Երևան: Բլոոր ուղևորափոխադրումները սպասարկվում են հարմարավետ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով: Հատուկ պատվերի դեպքում հնարավոր է նաև VIP դիմավորում լյուքս դասի մեքենաներով: 

 

Շատ հաճախ զբոսաշրջիկների մեկնակետը ոչ թե մայրաքաղաք Երևանն է, այլ Արցախը, կամ որևէ հանգստավայր (Ջերմուկ, Դիլիջան, Սևան), այս դեպքում նույնպես, մեր միջոցով ուղեգրեր գնելու դեպքում ընկերությունը տրամադրում է մինչև 50% զեղչ օդանավակայանից մարզերում գտնվող հյուրանոց տրանսֆերի համար:

 

Դեպի Երևան որոշակի պարբերականությամբ ուղիղ չվերթներ են գործում հետևյալ քաղաքներից` 

 

Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Սամարա, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Աստրախան, Սիմֆերոպոլ, Վլադիկովկաս, Սարատով, Մին. Վոդի: Ուկրաինա` Կիև, Խարկով, Օդեսա, Դոնեցկ, Դնեպրոպետրովսկ: Ֆրանսիա` Փարիզ, Մարսել, Լիոն: Բելառուս` Մինսկ, Վրաստան` Թբիլիսի, Ուզբեկստան`Տաշքենդ, Սիրիա` Հալեպ, Լիբանան` Բեյրութ, Իսրայել` Թել-Ավիվ, ԱՄԷ` Դուբայ, Հնդկաստան` Դելի, Իտալիա` Հռոմ, Վենետիկ, Հունաստան` Աթենք, Թուրքիա` Ստամբուլ, Վան, Շվեյցարիա` Ցյուրիխ, Նիդեռլանդներ` Ամստերդամ, Գերմանիա` Բեռլին, Իսպանիա` Բարսելոնա, Սլովակիա`Բրատիսլավա, Մեծ Բրիտանիա` Լոնդոն, Չեխիա`Պրահա, Ավստրիա` Վիեննա, Լեհաստան` Վարշավա, Բուլղարիա` Վարնա, Բուրգաս, Կիպրոս` Լառնակա, Եգիպտոս` Շարմ Էլ Շեյխ, Հուրգադա, Չինաստան` Պեկին, Իրան` Թեհրան:  

 

Բացի Զվարթնոց միջազային օդանավակայանում դիմավորումը մենք առաջարկում ենք նաև դիմավորում Շիրակ օդանավակայանում, որը գտնվում է Գյումրի քաղաքից 5կմ եւ Երեւանից 120կմ հեռավորության վրա:  Դիմավորում Հայ-վրացական սահմանին` Բավրայի և Բագրատաշենի անցակետերում, դիմավորում հայ-իրանական սահմանին` Մեղրիի անցակետում:


Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները