Ամրագրման պայմաններ


Տուրիստական ծառայությունների ամրագրման կանոններն ու պայմանները

 

1. Ամրագրման հայտի ներկայացում

 

  1. Բարև Արմենիա տուրօպերատորին տուրիստական ծառայությունների ամրագրման հայտ կարելի է ուղարկել՝ ա. Կայքում լրացնելով համապատասխան ամրագրման ձևը, որտեղ աստղանիշով (*) նշված բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար: բ. Ազատ ոճի նամակ ուղարկել՝ info@barevarmenia.com էլ-փոստին: գ. Զանգահարել կայքում նշված հեռախոսահամարներից որևէ մեկով և հայտը ներկայացնել անմիջապես հեռախոսավարին: 
  2. Ուշադրություն դարձրեք. որ մենք երաշխավորում ենք ձեր ուղարկած անձնական տվյալների գաղտնիությունը. դրանք կօգտագործվեն միայն տվյալ ամրագրման երաշխավորման և ծառայության մատուցման համար:
  3. Բարև Արմենիա ընկերության կողմից մատուցվող ամրագրման ծառայությունը բոլորովին անվճար է և կայքում հրապարակված գներից զատ այլ թաքնված վճարներ և գանձումներ չկան: Ավելին, տուրօպերատորը հաճախ կարողանում է զեղչեր ու հավելյալ անվճար ծառայություններ առաջարկել:
  4. Խմբային ամրագրումների համար գործում են հատուկ պայմաններ, որոնք պայմանագրորեն ամրագրվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:

 

2. Ամրագրման հատաստատում 

 

  1. Կայքի ամրագրման ֆորմայով, էլ-փոստով կամ հեռախոսով ձեր հայտը ստանալուց հետո տուր մենեջերը ձեզ հետ կապվում է ամենաուշը 24 ժամվա ընթացքում Այս ժամանակահատվածը կախված է գրասենյակի զբաղվածությունից: Սովորաբար հյուրանոցների և երաշխավորված մեկնումով տուրերի ամրագրման դեպքում այս ժամանակահատվածը կազմում է 1-3 ժամ: 
  2. Որպեսզի տվյալների լրացուցիչ ճշտման կարիք չլինի, հայտը ներկայացնելիս հաղորդեք ամրագրման ֆորմայով պահանջվող և ձեր կողմից ներկայացվող լրացուցիչ բոլոր պահանջները, որ կօգնեն ձեզ հետաքրքրող ծառայության ճիշտ ընտրության և գնագոյացման համար: Հատկապես ուշադրություն դարձրեք ձեր կոնտակտային տվյալների ճիշտ լրացմանը:
  3. Հայտում պակասող և կամ թերի տվյալների առկայության դեպքում տուրմենեջերը կկապվի ձեզ հետ հեռախոսով կամ էլ-փոստով: Մեր կողմից կատարվող հեռախոսազանգերի համար վճարումը ամբողջությամբ կատարվում է մեր ընկերության կողմից: 
  4. Կայքով ամրագրման հայտ ուղարկելիս Ձեր էլ-փոստին գալիս է ավտոմատ տեղեկացում հայտի ստացման մասին, սա տուրմենեջերի նամակը չէ, ուղղակի ավտոմատ տեղեկացում է, որտեղ երևում են ձեր կողմից լրացված բոլոր տվյալները: Եթե այդ փուլում նկատում եք որևէ սխալ կամ թերի տվյալ, կարող եք ստացված նամակին ի պատասխան ուղարկել ճշգրտված տվյալները: 
  5. Ծառայության մատուցման բոլոր փուլերում յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատում է Բարև Արմենիա ընկերության միայն մեկ տուր մենջեր: Մեր աշխատակիցների կողմից գրված նամակներն ու հեռախոսազանգերն անձնավորված են: 
  6. Ուշադրություն դարձրեք, որ Ձեր ամրագրումը երաշխավորված կլինի միայն Բարև Արմենիա ընկերության կողմից գրավոր` էլ-փոտսով հաստատվելուց հետո:
  7. Տուրիստական ծառայությունների ամրագրման հաստատումը պարունակում է տեղեկատվություն ձեր կողմից պատվիրված ծառայությունների նկարագրության, դրանց գնի, վճարման պայմանների մասին: Որպես կանոն պատվերը հաստատող վերջնական նամակով ձեզ են ուղարկվում բուն նամակ-հաստատումը, կանխավճարի հաշիվ, պայմանագիր, որոշ դեպքերում վաուչեր, շրջագայության մանրամասն ծրագիր, սպասարկող անձնակազմի և այցելվող վայրերի կոնտակտային տվյալներ, քարտեզներ, երթուղիներ և այլն: 

 

3. Պատվիրված ծառայությունների դիմաց վճարումը

 

  1. Վճարման պայմանները տարբերվում են յուրաքանչյուր ամրագրման համար: 
  2. Վճարման ժամկետները ընդհանուր առմամբ հետևյալն են՝ ա. Ծառայության ամբողջական վճարում Հայաստան ժամանելուց, այսինքն ծառայության մատուցումը սկսելուց հետո, ընթացքում կամ վերջում, բ. կանխավճարի վճարում մինչ ծառայության մատուցման սկսվելը, իսկ մնացորդը ժամանելուց հետո, գ. Ծառայության 100% վճարում մինչ ծառայության մատուցումը:
  3. Արտասահմանից Հայաստան ժամանող հյուրերին հաճախ հարմար է վճարել սեփական երկրի արտարժույթով: Այս դեպքում ընկերությունը կանխավճարի հաշիվը կարող է ներկայացնել ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլլարով կամ եվրոյով: Արտասահմանից փոխանցման դեպքում հնարավոր է կանխավճարի վճարում արտարժույթով: Հայաստան ժամանելուց հետո հաշվում ամրագրված արտարժույթը փոխարկվում է ըստ վճարման օրվա ակտուալ կուրսի ու վճարվում Հայաստանի ազգային արժույթով՝ դրամով:  
  4. Այս պահին ընկերությունը քարտային վճարումներ չի ընդունում: Վճարումներն ընդունվում են միայն կազմակերպության բանկային հաշվին:
  5. Առանձին ծառայությունների պատվիրման դեպքում, օրինակ հյուրանոցների ամրագրում, ռեստորանների ամրագրում, տրանսպորտային միջոցների ամրագրում, բնակարանների վարձակալություն պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է ոչ թե Բարև Արմենիա ընկերությանը, այլ անմիջապես ծառայությունը մատուցող ընկերությանը՝ հյուրանոցին, ռեստորանին, ավտոպարկին ըստ տվյալ կազմակերպության ներկայացրած կանխավճարի հաշվի կամ անմիջապես տեղում, ժամանելուց հետո:   

 

4. Պատվիրված ծառայությունների չեղարկումը

 

  1. Արդեն ամրագրված և հաստատված ամրագրումը չեղարկելու համար անհրաժեշտ է համապատասխան պահանջով էլ-նամակ գրել ձեզ սպասարկող տուրմենեջերին: Գրավոր պատասխան չստանալու դեպքում հեռախոսով ճշտել չեղարկման ստացումը:
  2. Պատվիրված ծառայությունների չեղարկումը նույնպես խիստ անհատական է և ամրագրման հաստատման մեջ նախապես նշվում է տուրմենեջերի կողմից:
  3. Չեղարկման դեպքում կիրառվող տույժերն ու տուգանքները կախված են ծառայության սկսելուն մնացող ժամանակահատվածից, տուրիստական սեզոնից կամ հատուկ ծանրաբեռված տոնական օրերի առկայությունից, ծառայությունը մատուցող ընկերության թելադրած սեփական չեղարկման կանոններից, ծառայությունների ծավալից և նախապատրաստական աշխատանքների համար ծախսված ռեսուրսների չափից:
  4. Խարհուրդ ենք տալիս մանրամասն ծանոթանալ ձեր ամրագրման չեղարկման պայմանների հետ նախապես, առարկությունների դեպքում քննարկել և անհրաժեշտ շտկումներ մտցնել ծառայությունների մատուցման պայմանների մեջ՝ հետագայում ֆինանսական հնարավոր վնասները կանխատեսելու համար:  

 

 

 

 

 


Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները