Գաղտնիություն

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Երբ դուք այցելում եք մեր կայք, մենք ձեր անձնական տվյալները չենք պահանջում, եթե դուք չեք ցանկանում դրանք տրամադրել մեզ: Անձնական տվյալներ մեր կայք ներկայացնելը իրականացվում է կամավորության սկզբունքով, և երբ դուք տրամադրում եք մեզ անձնական տվյալներ, ապա դրանով մեզ իրավունք եք վերապահում օգտագործել այդ տեղեկությունները հիշատակված նպատակներով: Որոշակի տվյալներ չտրամադրելը կարող է հանգեցնել այն բանին, որ մենք չկարողանանք ձեզ մատուցել պահանջվող ծառայությունը: Եթե դուք որոշում եք տրամադրել անձնական տվյալներ Տուրօպերատորի կայքում այնպիսի եղանակներով ինչպիսիք են ձևաթղթերի լրացումը կամ մեզ էլ. փոստով հաղորդագրություն ուղարկելը, ապա այդ տեղեկությունները մենք օգտագործում ենք ձեր կողմից պահանջված ծառայության մատուցումն ապահովելու կամ ձեր գրությանը արձագանքելու համար: Ձեզնից ստացված տեղեկությունները կարող են տարբեր լինել` կապված մեր կայքում ձեր գործողություններից:

 

Մենք ավտոմատ կերպով գրանցում ենք այն դոմենի անվանումը, որտեղից դուք մուտք եք գործել ինտերնետ (.com, .edu, etc.), ձեր մուտքի ամսաթիվն ու ժամանակը և այն կայքի ինտերնետային հասցեն, որտեղից դուք հասել եք դեպի մեր կայքը (օրինակ` որոնողական համակարգ կամ ուղղորդող էջ): Այս տեղեկությունները մենք օգտագործում ենք հաշվելու մեր կայքի տարբեր էջեր կատարվող այցելությունների քանակը և մեր կայքը կատարելագործելու ու այցելուների համար ավելի օգտակար դարձնելու նպատակով:

 

Եթե ուղարկում եք հաղորդագրություն էլ. փոստով

 

Ձեր հայեցողությամբ դուք կարող եք անձնական տվյալներ տրամադրել մեզ, օրինակ` էլ. փոստով կամ մեկնաբանության միջոցով: Մենք օգտագործում ենք այդ տեղեկությունները մեր ծառայությունները կատարելագործելու և ձեր հայտին/խնդրանքին պատասխանելու համար: Երբեմն, մենք ձեր գրությունները վերահասցեագրում ենք գործընկեր այլ կառույցների, որոնք կարող են այդ հարցում ձեզ օգտակար լինել: Որևէ այլ արտաքին կառույցի ձեր էլ. փոստի հասցեն մեր կողմից չի տրամադրվում. բացառություն են կազմում միայն իրավապահ հետաքննությունները:

 

Երրորդ կողմի կայքեր և ծրագրեր

 

Մենք հղումներ ենք տեղադրում դեպի սոցիալական ցանցեր և երրորդ կողմերի պատկանող կայքեր: Մենք օգտագործում ենք սոցիալական կայքերը շփվելու օտարերկրյա լսարանի հետ ու իրականացնելու մեր հանրային հարաբերությունները: Սոցիալական կայքերն օգտագործվում են ընկերության միջոցառումների մասին իրազեկելու և դրանցում հանրությանը ներգրավելու նպատակով: Մենք նաև կիրառում ենք կայքերի գնահատման ու համապատասխանեցման տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հաշվել այցելուների թիվը դեպի մեր կայքի առանձին էջեր և այցելուների համար առավել օգտակար դարձնել մեր կայքը: Որոշ դեպքերում երրորդ կողմի ծրագիրը գրանցում կատարելու համար կարող է պահանջել էլ. փոստի հասցե, գործածողի անուն և գաղտնաբառ և գտնվելու վայր: Մենք անձնական տվյալներ ստանալու համար երրորդ կողմի կայքերը չենք օգտագործում, և որևէ անձնական տեղեկություն չի տրամադրվի, ներկայացվի կամ փոխանցվի Տուրօպերատորից դուրս որևէ երրորդ կողմի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է իրավապահ նպատակներով կամ սահմանվում է օրենքով:

 

Մենք կարող ենք օգտագործել տարբեր տեսակի առցանց հարցումներ պատահական այցելուներից կարծիքներ և գնահատականներ ստանալու համար: Բարև Արմենիա տուրօպերատորը պարբերաբար օգտագործում է ForeSee Results American Customer Satisfaction Index (ACSI) առցանց հարցումը մեր կայքերի վերաբերյալ այցելուների գոհունակությունը գնահատելու նպատակով: Այս հարցումը անձնական տվյալներ չի պահում: Թեպետ հարցումը իրականացվում է պատահական ընտրանքով, այն որոշ ընկերությունների կողից կարող է ընդհանրապես չկիրառվել: Եթե հրաժարվեք հարցմանը պատասխանելուց միևնույնն է դուք կկարողանաք օգտվել նույն տեղեկություններից ու ռեսուրսներից, ինչ այն մարդիկ, ովքեր պատասխանել են հարցմանը: Հարցման արդյունքներն հասանելի են միայն կայքի պատասխանատուներին ու այն անձանց, ում համար այդ տվյալներն անհրաժեշտ են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու համար: Մենք կարող ենք նաև որոշակի նպատակների համար հարցումներ անել, և հարցումը տեղադրելիս անպայմանորեն ներկայացվում են մանրամասներ ու պարզաբանումներ:


Տեղեկատվություն հետագծի և հարմարեցումների (Cookie-ների) վերաբերյալ

 

Cookie-ն փոքր տեքստային ֆայլ է, որը կայքից անցում է կատարում դեպի ձեր համակարգիչ և թույլ է տալիս հիշել կոնկրետ տեղեկություններ տվյալ նստաշրջանի վերաբերյալ, քանի դեռ դուք գտնվում եք կապի մեջ: Ձեր համակարգիչը cookie-ում եղած տեղեկությունները ներկայացնում է միայն այն ստեղծած կայքին և որևէ այլ կայք այն չի կարող ստանալ: Տարբերակում ենք երկու տեսակի cookie-ներ.

 

Նստաշրջանային cookie-ներ, որոնք մնում են այնքան, քանի դեռ ինտերնետային բրաուզերը չի փակվել: Բրաուզերը փակելուց հետո այն ջնջվում է: Կայքերը դրանք օգտագործում են կայքում տեղաշարժվելը ավելի լավ ապահովելու, կայքի հետ առնչվելու ձեր նախապատվությունները հարմարեցնելու և այլ տեխնիկական նպատակներով:

Մնայուն cookie-ներ, որոնք մնում են համակարգչի կոշտ սկավառակում և թույլ են տալիս պարզել, արդյոք այցելուն առաջին անգամ է այցելում կայքը, թե վերադառնում է այնտեղ, և կրկնական այցելուների համար կանխում է այցելուների գոհունակության գնահատման ForeSee հարցմանը մասնակցելու հրավերի հետագա ներկայացումը:

Եթե չեք ցանկանում, որ նստաշրջանային կամ մնայուն cookie-ները լինեն ձեր համակարգչում, ապա բրաուզերում անջատեք այն` ընտրելով turn cookies off կետը: Այս պարագայում էլ ձեզ համար հասանելի կլինեն կայքի նույն ռեսուրսներն ու տեղեկատվությունը, սակայն դրանց անջատումը կարող է բացասաբար անդրադառնալ որոշ կայքերի աշխատանքի վրա: Հիշեք, որ բրաուզերում cookie-ներն ապաակտիվացնելը անդրադառնում է ձեր կողմից այցելվող բոլոր կայքերի վրա:

 

Հղումներ արտաքին կայքերի

 

Մեր կայքում կան բազմաթիվ հղումներ տուրիստական ընկերությունների, հյուրանոցների և բազմակողմ կազմակերպությունների և Հայաստանում ու այլ երկրներում գտնվող մասնավոր կառույցների կայքերին: Երբ դուք սեղմելով հղումն անցում եք կատարում մեկ այլ կայք, ապա արդեն գտնվում եք այդ կայքում, որտեղ գործում է տվյալ կայքի տվյալների գաղտնիության կարգը:

 

Ամեն ինչ արվում է տեղեկատվության ամբողջականությունն ու ճշգրտությունը ապահովելու համար, սակայն մենք չենք կարող երաշխավորել, որ սխալներ չեն լինի: Փաստաթղթերի ու այս կայքի տեղեկությունների հետ կապված ընկերությունը, վերջինիս աշխատակիցները կամ կապալառուները որևէ բացահայտ կամ ենթադրվող երաշխիք չեն ապահովում, այդ թվում ապրանքային երաշխիք կամ պիտանելիության երաշխիք կայքի որևէ փաստաթուղթ որևէ նպատակով կիրառելու վերաբերյալ: Բացի այդ, ընկերությունը որևէ իրավական պատասխանատվություն չի կրում տեղեկատվության, ապրանքի, ներկայացված որևէ գործընթացի ճշգրտության, ամբողջականության ու օգտակարության համար և չի ապահովում հավաստիացումներ առ այն, որ այս կայքի տեղեկությունների, ապրանքների ու գործընթացների օգտագործումը չի կարող վնասել որևէ մեկի մասնավոր շահին/իրավունքներին:

 

Կայքի անվտանգության և այս ծառայությունը բոլոր օգտվողների համար հասանելի դարձնելու համար Տուրօպերատորն օգտագործում է ծրագրային ապահովում, որը հսկում է ցանցային երթևեկը` կանխելու չարտոնված տվյալների ներբեռնման, տեղեկատվության փոփոխման կամ վնաս պատճառելու այլ փորձերը: Չարտոնված տվյալների ներբեռնման կամ տեղեկությունները փոփոխելու փորձերը խստորեն արգելվում են և պատժվում են Համակարգչային խարդախության ու չարաշահումների մասին 1986թ. օրենքով: Տեղեկատվությունը կարող է օգտագործվել իրավապահ մարմինների քննություններում: Առանձին օգտվողների կամ նրանց գործածման սովորույթների բացահայտման փորձեր կատարվում են միմիայն վերը նշված նպատակներով: Չարտոնված տվյալների ներբեռնման կամ տեղեկությունները փոփոխելու փորձերն այս կայքերում խստորեն արգելվում են և քրեորեն պատժելի են ըստ Համակարգչային խարդախության ու չարաշահումների մասին 1986թ. օրենքի և Title 18 U.S.C. 1001 և 1030 կետերի:


Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները