Նորություններ

13 Սեպտեմբերի 2014

Կարծիքներ հյուրանոցների մասին

Հանգստավայրի կամ հյուրանոցի մասին կարծիք (отзыв) գրելու ավանդույթը ճամփորդելու ավանդույթին զուգահեռ դեռ նոր է ձևավորում մեզանում, բայց հանրային փորձի կուտակման այս ձևն իրոք շատ-շատ կարևոր է թե այլ զբոսաշրջիկներին ճիշտ ուղղորդելու, թե տվյալ հաստատությունների սպասարկման որակը բարձրացնելու առումով: Այնպես, որ եթե երբևէ եղել եք Հայաստանի և Արցախի որևէ հյուրանոցում - ուղղակի անցեք այս կայքի Հյուրանոցներ Հայաստանում բաժին ու գրեք ձեր կարծիքը այդ հաստատության մասին: Շնորհակալություն:

14 Հուլիսի 2013

Հուլիսին Ջերմուկի առողջարաններում գրեթե ազատ տեղեր չեն լինում

Ջերմուկը Հայաստանի ամենապահանջված հանգստավայրերից է ու ամենապահանջված առողջավայրը: Ջերմուկի առողջարանները տարեցտարի ավելանում են իրենց քանակով ու բարելավում նաև մատուցած ծառայությունների որակը, ինչի շնորհիվ էլ հանգիստը Ջերմուկում պահանջված է ոչ միայն հայաստանցիների, այլ նաև ԱՊՀ երկրների բնակիչների շրջանում: Օտարերկրացիների կողմից առանձնահատուկ պահանջարկ են վայելում Ջերմուկ Արմենիա և Ջերմուկ Օլիպմիա առողջարանները, որոնք ծառայությունների ամենաբարձր որակն են ապահովում: Հյուրընկալության համար նախատեսված հաստատություններից Ջերմուկում կան ինչպես առողջարաններ և հանգստյան տներ, այնպես էլ հյուրանոցներ ու հյուրատներ, որոնք բուժական հատուկ ծառայություններ չեն մատուցում և առավել մատչելի են: Էկոնոմ կարգի առողջարաններից տեղացիները նախընտրում են Ջերմուկ Աշխարհ, Ջերմուկի Առաջին և Արարատ առողջարանները, որոնք ապահովում են բուժական պրոցեդուրաների ամբողջական ցանկ: Հունիսից սեպտեմբեր ընկած հատվածում տեղական շուկայի պահանջարկի կտրուկ աճի պատճառով Ջերմուկի ուղեգրերի արժեքը ավելանում է 20-30%-ով, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին գրեթե անհնար է ազատ տեղեր գտնելը:

Կապվեք Բարև Արմենիա ընկերության հետ և մեր աշխատակիցները Ջերմուկում հանգստի և բուժման կազմակերպման մասին բոլոր տեսակի հարցերով ձեզ անվճար խորհրդատվություն կտրամադրեն:

13 Մարտի 2013

Երևան - Վան ուղիղ չվերթ

Տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3-ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը:

Ապրիլի 3-ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթեր Երևանից Վան և հակառակ ուղղությամբ։ Երևան-Վան-Երևան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 20 տոկոսի զեղչ՝ 200 դոլարին համարժեք դրամով։ 

Լինելու են նաև տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 և 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը և հյուրանոցները։ Արևմտյան Հայաստանում շրջագայության ցամաքային երթուղուն կարող եք ծանոոթանալ այստեղ

Չվերթը կազմակերպել են Հայաստանյան «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» և թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ակտիվ աջակցությամբ։ Չվերթերը կիրականացվեն եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տևողությունը՝ 40 րոպե։

 

04 Փետրվարի 2013

Բարև, Արմենիա. HuffingtonPost.com

Այս խորագիրն է կրում «Հաֆինգտոն փոստ.կոմ» (HuffingtonPost.com) կայքում սեպտեմբերի 27-ին հայտնված եւ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 6-ի համարում արտատպված Բեթի Լոնդերգանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:

Երբ ես մարդկանց հայտնեցի, թե Heifer International-ի հետ Հայաստան եմ մեկնում, ամենահաճախ հնչողը «Ուաու, իսկ դա որտե՞ղ է» հարցն էր: Այնպես որ առաջինը աշխարհագրության դասն է (որ ես պետք է տամ): Հայաստանը գտնվում է Թուրքիայի արեւելյան մասում եւ սահմանակից է հյուսիսում Վրաստանի, արեւելքում Ադրբեջանի եւ հարավում Իրանի հետ: Սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանը քրիստոնեության մի լաստանավ է մահմեդական երկրների ծովում: Իրականում Հայաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն մ. թ. 301 թվականին, եւ դրանով է հիմնականում պայմանավորված ու ձեւավորված դարերի ընթացքում նրա փոթորկալից պատմությունը:

Հայաստանը խորհրդավոր վայր էՙ հագեցած վանքերով, հեթանոսական տաճարներով, խաչքարերով եւ եկեղեցիներով, որոնց մեծ մասը թաքնված է անհասանելի վայրերում, որպեսզի պաշտպանվեն կործանումից: (Բայց դա չի օգնել նրանց): Այս ծաղկատար քրիստոնեական հուշարձանները Հայաստանի հպարտությունն են եւ միաժամանակ վկայությունը զավթիչների անվերջ թվացող շարանի. նվաճող պարսիկներ, գազազած մոնղոլներ, ներխուժող թուրքեր եւ ամբողջատիրական խորհրդային իրավակարգեր: Այս բոլորին գումարած նաեւ ավերիչ երկրաշարժեր: Ավելի քան 600 տարի հայերը, լինելով որոշակի ազգություն, չեն ունեցել ինքնիշխան պետություն: Բոլոր կողմերից թշնամությամբ շրջապատված լինելովՙ հայերը կառչել են իրենց ինքնությունից, եւ նրանց հաջողվել է մուտք գործել արդի դարաշրջան իրենց գեղեցիկ բնաշխարհի մասը կազմող օբսիդիան քարի նման ամուր եւ խոր հավատի շնորհիվ:

23 Նոյեմբերի 2012

Կառավարությունը 2013թ. նախատեսում է 820 հազար միջազգային զբոսաշրջիկի այց

 

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թ. ծրագիրը:

Ծրագրի կենսագործմամբ ակնկալվում է եկող տարի ապահովել 820 հազարից ավելի միջազգային և 520 հազարից ավելի ներքին զբոսաշրջային այցելություն:

Կառավարությունը նաև համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկին։

 

Ընդամենը : 7, Այս էջում 1 -ից մինչև 5
Էջեր : 1 2

Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները