Աշխատանք

 

› Կոնտենտ-մենեջեր

 

Դիմելու վերջնաժամկետը` 15 Նոյեմբեր 2016թ

Ընկերությանն անհրաժեշտ է կոնտենտ-մենեջեր` գրավոր հայերենի, անգլերենի ու ռուսերենի իմացությամբ, գրագետ, ստեղծագործ, համակարգչային բազային հմտություններով, պատասխանատու մարդ: Կայքերի, բլոգների և սոցիալական ցանցերի հետ աշխատանքի հմտությունը ողջունելի է: Պարտականությունները ենթադրում են ընկերության վեբ հարթակների համար տեքստային բովանդակության ստեղծումը, խմբագրումն ու տարածումը:  

 

Կապվել` info@barevarmenia.com

 

---------------------------------------------

› Գիդ-ուղեկցող 

 

Դիմելու վերջնաժամկետը` 15 Նոյեմբեր 2016թ

Պահանջվում են ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով և այլ օտար լեզուներով աշխատող գիդ-ուղեկցողներ` անհատ զբոսաշրջիկների և խմբերի Հայաստանում և Արցախում անցկացվող մշակութային շրջագայությունների սպասարկման համար: Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը պարտադիր է: Լիցենզիայի առկայությունն առավելություն է: 

 

Կապվել` info@barevarmenia.com

 

---------------------------------------------

 

› Տուրիզմի մենեջեր

 

Դիմելու վերջնաժամկետը` 15 Նոյեմբեր 2016թ

Պահանջվում է տուրիզմի առաջատար մենեջեր` Հայաստանում և Արցախում՝ ներքին  և Վրաստանում, Իրանում, Արմտյան Հայաստանում (Թուրքիա) տարածաշրջանային համակցված տուրերի կազմակերպման համար: Զբոսաշրջային ծառայությունների մշակում, առաջխաղացում և սպասարկում, բանակցությունների վարում, գործընկերների հետ պայմանագրերի կնքում, պայմանագրերի և հաշվետվությունների կազմում, տուրերի կազմում, ամրագրում և վաճառք, վաճառքի զարգացում, խորհրդատվություն հաճախորդներին: Տուրիստական ընկերությունում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը պարտադիր է: 

 

Կապվել` info@barevarmenia.com

 

-----------------------------------------------

 

› ​Վարորդ սեփական մեքենայով

 

Դիմելու վերջնաժամկետը` 15 Նոյեմբեր 2016թ

 

Իրականացնում ենք էքսկուրսիոն և ուղևորային փոխադրումներ Հայաստանի տարածքում, Արցախում, Վրաստանում, Թուրքիայում, Իրանում` ինչպես կորպորատիվ հաճախորդների, այնպես էլ առանձին անհատների համար: Տվյալ ծառայության մատուցման համար պահանջվում են վարորդներ սեփական մեքենայով: 

Վարորդին ներկայացվող պահանջները` տարիքը` 30-45, Երևանի և Հայաստանի բոլոր տուրիստական երթուղիների իմացություն, պատասխանատվություն, ճշտապահություն: Սեփական մեքենայի (մարդատար, ջիփ, մինիվեն, միկրոավտոբուս, ավտոբուս և այլն) առկայություն: Հիմնական պարտականությունները` ուղևորների փոոխադրում: Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենինինը` առավելություն: Համագործակցության պայմանները ճկուն են:

Կապվել` info@barevarmenia.com


Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները