Ցուցումներ զբոսաշրջիկների համար


 

 

Խորհուրդներ և առաջարկներ` Հայաստանի հյուրերին

Առաջարկում ենք Հայաստանում ճամփորդության համար օգտակար տեղեկատվություն: Հայաստանը նախկին ԽՍՀՄ –ի տարածքում գտնվող հնագույն երկիր է: Ըստ հուշարձաննների քանակի, այն համարվում է Հին Աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը: 

 

Ժամանակը 

Հայաստանում ամառային և ձմեռաաին ժամանակներ չեն գործում:

 

Վիզա

Հայաստանը մի երկիր է, որտեղ զբոսաշրջիկների համար ամենաբարենպաստ վիզային համակարգն է գործում: Այնուամենայնիվ, երեխայի հետ ճամփորդելու համար պետք է ներկայացնել վերջինիս ծննդյան վկայականը, երեխայի կամ ծնողի արտասահմանյան անձնագիրը, եթե այնտեղ կա համապատասխան գրառումը, նկարներ (վեց տարեկանն անց երեխաների համար), նոտարական կարգով վավերագրված համաձայնություն, եթե երեխան ճամփորդում է ծնողներից միայն մեկի կամ երրորդ անձի հետ: Հայաստանից գնացքով ճամփորդելու դեպքում հարկ է հիշել, որ հաճախ հայ սահմանապահները վրացական վիզա չունեցող զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս հատել սահմանը` չնայած այն երկիր մուտք գործելուն պես ստանալու հնարավորությանը:  

 

Մաքսային և անձնագրային հսկողություն

Երկրում տարադրամի ներմուծումն ու արտահանումը հնարավոր է առանց արգելքների, սակայն 10 հազար դոլարից ավել գումարները և այլ տարադրամով արժույթները պետք է պարտադիր հայտարարագրել: Մենք խորհուրդ ենք տալիս զբոսաշրջիկներին 2000 դոլարից ավել գումարները հայտարարագրել մեկնումի ժամանակ` խնդիրներից խուսափելու համար: 500 դոլարին համարժեք անձնական իրերի, 2 լիտր թունդ ալկոհոլի, ինչպես նաև 50 տուփ ծխախոտի անմաքս ներմուծումը թուլատրված է: Եթե անձնական իրերի համարժեքը անցնում է 500 դոլարից, տարբերության համար պետք է վճարել մաքսատուրք: Առանց համապատասխան թույլտվության անտիկվար իրերի, թանկարժեք քարերի, մետաղադրամների, ձեռագրերի և անհեստի գործերի արտահանումը արգելված է: Որսորդական  հրացանների համար պահանջվում է ՀՀ Ներքին Գործերի Նախարարության թույլտվությունը. Այլ զենքերի և ռազմամթերքի ներմուծումն արգելված է: 

 

Անվտանգության պայմանները

Խնդրում ենք խստիվ պահպանել ՌԴ, Հայաստանի և տրանզիտային եկրների օրենսդրական կարգերը, անձնական անվտանգության բոլոր կանոնները և պայմանները, հրդեհային անվտանգությունը, հիգիենայի և սանիտարաէպիդեմիոլոգիական կանոնները, ինչպիսիք են օդանավակայանում գտնվելու կանոնները, ուղեբեռերի տեղափոխման և մաքսավճարների բոլոր պայմանները, որոնք նշված են ձեր տոմսի մեջ,  ավտո-տրանսպորտային, վերգետնյա և ստորգետնյա փոխադրամիջոցնով շրջելու կանոնները` երկրի և  միջազգային գնացքներով, և խստիվ հետևել անձնակազմի ցուցումներին և ուղղություններին: Հյուրանոցներում, սրճարաններում, ակումբներում, սպորտային կենտրոններում, լողավազաններում, թանգարաններում, թատրոններում, ցուցահանդեսներում, կամ մշակութային և ճարտարապետական հուշարձաններ այցելելիս, խստիվ հետևեք անձնակազմի ցուցումներին և ուղղություններին:  Անձնական իրերը և թանկարժեք առարկաները առանց հսկողության մի թողեք: Սեյֆեր ունեցեք ձեր սենյակներում և հյուրանոցներում: Մեծ գումարներ հետ մի վերցրեք. Ամուր պահեք ձեր վիդեո և ֆոտո տեխնիկան: 

 

Ինչպե՞ս  հասնել Հայաստան 

Հարկ է հիշել, որ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները փակ են, ուստի վերգետնյա ժամանումը հնարավոր է միայն Իրանի և Վրաստանի կողմից: Գործում են միջազգային ավտոբուսային երթուղիներով` փոխադրամիջոցը փոխելով Թբիլիսիում. զբոսաշրջիկները պետք է նաև վրացական վիզա ունենան: Ռուսաստանից Հայաստան հասնելը տևում է չորս օր, քանի որ գնացքը մեկնում է սկզբից Ադրբեջան, հետո` Վրաստան և միայն հետո հասնում են Հայաստան: Ադլերով և Աբխազիայով երթուղին փակ է վրաց-աբխազական հակամարտության պատճառով: 

 

Տարադրամ. Տարադրամի փոխանակում

Ազգային տարադրամը դրամն է: Հայաստանում թղթադրամները և մետազադրամները կոչվում են դրամ: 10, 20, 50, 200, 500 դրամը մետաղադրամներն են, 1000, 5000, 20 000, 50 000 դրամը ` թղթադրդրամները: Բոլոր խանութներում և առևտրային կենտրոններում առևտուրն իրականացվում է ազգային տարադրամով` դրամով: Այնուամենայնիվ, եթե ձեր դրամները վերջացել են, բայց պետք է շտապ ինչ-որ բան գնեք, կարող եք դոլար կամ ռուբլի առաջարկել: Տարադրամի փոխանակման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա, քանի որ ամեն քայլին և խանութների մեծ մասում գործում են տարադրամի փոխանակման կետեր: Կարող եք ցանկացած տարադրամ փոխանակել առանց անձնագրի: Բանկերը գործում են 9.00-ից մինչև  16.00 աշխատանքային օրերին. որոշը բաց են նաև շաբաթ օրերը  10.00-ից մինչև 14.00: Կան տարադրամի փոխանակման կետեր, որոնք բաց են 09.00-ից մինչև 22.00 կամ 24.00 հանգստյան օրերին, տոներին և աշխատանքային օրերին: Տարադրադրամի փոխանակումը հնարավոր է նաև բանկերում, խոշոր հյուրանոցներում, փոխանակման կետերում: Մասնավոր խանութներում, շուկաներում և հյուրանոցներում կարելի է եվրոյով կամ դոլարով վճարել. Երբեմն խանութներում ռուբլին ևս ընդունելի է: Կրեդիտային քարտեր և չեկեր ընդունվում են միայն խոշոր սուպերմարկետներում: 

 

Խորհուրդ  սննդի մասին

Սնունդ: Սնվել կարելի է ամենուրեք: Քաղաքի որ մասում էլ գտնվեք, վստահ եղեք, որ 100 մետր շառավղի վրա կգտնեք բիստրո, սրճարան կամ ռեստորան: Բայց եթե դուք կենտրոնում եք, ապա այդ շառավիղը նվազում է մինչև 10 սմ: Այստեղ կարող եք ճաշակել զանկացած խոհանոց` հայկական, արաբական, վրացական, եվրոպական և չինական: Գները կարող են զգալիորեն տարբերվել: Բայց ընդհանուր առմամբ, Հայաստանում ճաշելը շատ ավելի մատչելի կլինի, քան, օրինակ, Մոսկվայում: 

Ջուր: Ջուրը կարելի է ձեռք բերել ցանկացած մթերային խանութում` հայկական բոլոր ապրանքանիշերը: Իրականում, դուք կարող ընդամենը բացել ջրածորակը թե հյուրանոցում, և թե հյուր գնալիս, ու խմել ջուրը: Այն բացարձակապեց անվնաս է և համեղ: Ավելին, Երևանի փողոցներում կան ջրի աղբյուրի նման փոքրիկ կառուցներ, որոնք հայերը “պուլպուլակ” են անվանում: Դրանք յուրօրինակ մի մետր բարձրությամբ կառուցներ են, որոնցից մաքուր, պարզ և համեք ջուր է ցայտում: Մոտեցեք և փորձեք. բացարձակապես անվնաս է և անվճար:  

 

Հագուստի կանոններ

Հագուստի հետ կապված ոչ մի առանձնակի կանոններ չկան, հատկապես Երևանում և այլ խոշոր քաղաքներում, որտեղ մասնավորապես երիտասարդությունը հագուստի հարցում բացաարձակապես ազատ է: 

 

Ի՞նչ ավելի լավ է չանել

Ավելի լավ է չընդհատեք խոսողին, հատկապես սեղանի շուրջ զրույցների ժամանակ: Նկարել կամուրջները, օդանավակայանները և այն ամենը, ինչը ռազմական օբյեկտ է հանդիսանում, արգելված է, հատկապես Լեռնային Ղարաբաղում: Ավելի լավ է ազգային խնդիրների, Ադրբեջանի և Թուրքիային հետ փոխհարաբերությունների և Հայոց ցեղասպանության մասին խոսակցություններ չսկսել: 

 

Փոխադրման միջոցներ

Հայաստանում գնացքներն ավելի դանդաղ են, քան ավտոբուսները: Ուղևորների փոխադրումը ապահովում են Երևան-Էջմիածին-Գյումրի-Վանձոր երթուղիները. կան նաև Երևանից Սեվան և Երասխ տանող քաղաքամերձ էլեկտրագնացքներ, որոնք հիմնականում ամռանն են գործում:  Շատ էեկտրագնացքներ վատ վիճակում են` առանց պատուհանի ապակիների: Երևան-Նախիջևան-Մեղրի երթուղին փակ է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Ոչ մի ներքին օդային կապ չկա: Գնացքները շարժվում են առանց որոշակի ժամանակացուցակի` սրահում մարդակաքանակը լրանալում պես: Մյուս կողմից, երթուղիները կապում են երկրի բոլոր քաղաքները և գյուղերը: Փոխադրումների մի մասը իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից: Երևանում գործում են երու կայարաններ`  Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվողը ապահովում է միջազգային և քաղաքամերձ երթուղիները. Սասունցի Դավիթ կայարանը ապահովում է երկրի ներքին երթուղիները: 

Վարորդները և հետիոտները երթևեկության կանոններին չեն հետևում, լեռնային ճանապարհների մեծ մասը մանրախճապատ գյուղական ճանապարհներ են, որոնք առանց տեղի բնակչության օգնությանն անցնել անհնարին է, ուստի մեքենայի վարձույթը անիմաստ է, բացի վարորգ-գիդով ՋԻՓ- ի վարձույթից:  

 

Օգտակար տեղեկություն

Կլիման գիշերային և ցերեկային ջերմաստիճանների կտրուկ տարբերություններով է, այնպես որ լավ կլինի, եթե ձեզ մոտ տաք հագուտներ ունենաք անգամ ամռանը: Սպասարկման վճարը սովորաբար կազմում է 5 %, բայց թանկարժեք ռեստորաններում, որտեղ սպասարկման վճարը հաշվի մեջ չի մտնում, այն կկարող է հասնել մինչև 10 %: Շուկաներում գին պայմանավորվելն ընդունելի է, խանութներում` ոչ: Երկիրն այցելելու լավագույն ժամանակահատված գարնանային ամիսներն են` ապրիլից մինչև հունիս, և աշնանային ամիսները` սեպտեմբերից մինչև նոյեմբեր: 

Հայաստանում օգտագործում են 220 վոլտ 50 Հց. հյուրանոցներում տեղադրված են երեք անքերով վարդակներ: Լավ կլինի, եթե ձեզ հետ համապատասխան համակցող սարք ունենաք: 

 

Ինչպե՞ս զանգահարել Հայաստան այլ երկրներից`

Ֆիքսված հեռախոսահամարից`   374 + (Հայաստանի կոդը) + տեղական կոդը բաժանորդի հեռախոսահամարը

Բջջային հեռախոսահամարից` 374 + (Հայաստանի կոդը) + բջջայինի բնորոշիչ կոդը + հեռախոսահամարը

 

Ինչպե՞ս զանգահարել Հայաստանի ներսում

Ֆիքսված հեռախոսահամարից` 0 + տեղական կոդը բաժանորդի + հեռախոսահամարը

Բջջային հեռախոսից` 0 + բջջային բնորոշիչ կոդը + հեռախոսահամարը

 

Կարևոր հեռախոսահամարներ

Հրդեհային ծառայություն – 101

Ոստիկանություն – 102

Շտապ օգնություն – 103

Օդանավակայան – 187

Երկաթուղային տեղեկատու  – 184

Տեղեկատու ծառայություն – 109

Եղանակ – 186

 


Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները