Գորգագործության վարպետության դաս

Լավ 7.9
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊ ընկերությու-նը հիմնադրվել է 1994 թվականին Հայաստանում և զբաղվում է ձեռագործ գորգերի, ծածկոցաշալերի արտադրությամբ և վաճառքով: Ընկերությունը հիմնադրվել է Ջեյմս Թու ֆենկյանի կողմից: Արտադրությունը կենտրոնացված է Երևանի, Գեղարքունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում: Ընկերությունում աշխատում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող գորգագործներ: Հայաստանի գորգագործության հնագույն արվեստն իր ուրույն մոտեցումն ու գնահատականն է ստացել ընկերության կողմից: Արտադրության գործընթացում մեծ ուշադրութ յան են արժանանում ինչպես միջավայրը, որտեղ ստեղծվում են այս գորգերը, այնպես էլ գորգագործները, ովքեր հյուսում են դրանք: Գորգերն ամբողջությամբ պատրաստվում են ձեռքով. ընտրագույն բուրդը նախ մանվում, ներկվում, այնուհետև գործվում է: Զուգակցելով «Թուֆենկյան» ոճը գորգագործական արվեստի լավագույն ավանդույթների հետ՝ մենք ստեղծում ենք խիտ հյուսվածքով, նրբերանգ, սքանչելի գորգեր ինտերիերի ստեղծման համար: Սերնդից սերունդ փոխանցվող «Թուֆենկյան» գորգերը արժեքավոր և մնայուն արվեստի գործեր են:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները