Հին կամուրջ գինեգործարան

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Հին Կամուրջ» գինեգործարան-հյուրատունը գտնվում է Եղեգնաձորում: Այն տարբերվում է կոլորիտային հայկական մթնոլորտով, որտեղ իրենց հյուրերին միշտ ընդունում են հայկական ավանդական հյուրընկալության բոլոր կանոններով: Հյուրատունը գործում է 1998 թվականից, իսկ տան բնակիչները՝ Խալաթյանների ընտանիքը բոլոր այս տարիների ընթացքում կարողացել է հասնել հյուրընկալության այնպիսի մակարդակի, երբ ոչ մի հյուր չի հեռանում այստեղից չբավարարված: Ընտանիքի ամեն մի անդամ ունի իր պարտականությունները: «Մենք կատարում ենք մեր աշխատանքը մեծ սիրով, - պատմում են ընտանիքի անդամները, - ստանում ենք առանձնահատուկ հաճույք հյուրեր ընդունելիս, ընկերական միջավայր ստեղծելիս, ինքներս սիրում ենք շփվել, պատմել մեր երկրի մասին, շատերի հետ նույնիսկ ընկերանում ենք: Երեկոները անցկացնում ենք մեր հյուրերի հետ՝ նստած բակում աստղային երկնքի տակ զրուցում ենք և վայելում մեր գինին»:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները