Թթվի փառատոն Արցախում

4
Ըստ կարծիքների

Պատվիրել

Ղարաբաղը հայտնի է իր թթուների տեսականով: Այդ մասին գիտեն բոլոր հայերը, և երբ հարազատներից կամ ընկերներից մեկը այցելում է Արցախ, անպայման խնդրում են նրան իրենց համար թթու բերել: Այս խոհանոցային բազմազանությունը ներկայացնելու համար տարին մեկ անգամ Ղարաբաղի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կայանում է արցախյան թթվի փառատոն: Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի համար ներկայացվում են Դրախտիկի 28 մենատնտեսների և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի: Ինչպես նաև ներկայացվում են արցախյան խոհանոցի ավանդական ուտեստները: Փառատոնի ընթացքում նաև ցուցադրվում են արցախյան կենցաղի և մշակույթի իրեր, կազմակերպվում են հայկական ավանդական պարեր և երգեր:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները