Արմենիա Վայն

0
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հայաստանի Վայոց Ձորի մարզում` Եղեգիս գետի վերին հոսանքներում, լճային կավային նստվածքներում հայտնաբերվել են բրածո խաղողի տերևի դրոշմներ, որոնց հնէաբանական հետազոտությունները վկայում են դրանց 4-5 մլն տարվա ծագումնաբանության մասին: Խաղողի օգտագործման մասին վկայող այլ հնագույն գտածոներ թվագրվում են Ք. ա. VI հազարամյակի առաջին կեսին, որոնք հայտնաբերվել են Վաղարշապատից ոչ հեռու գտնվող Առատաշենի նեոլիթյան բնակավայրում:

 

Գինեբեր խաղողի հնագույն մնացորդներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում` Խարբերդի դաշտի հնավայրում, Ք. ա. V հազարամյակի երկրորդ կեսին: Արարատյան դաշտը Հայաստանի ամենակարևոր երկրագործական և պատմամշակութային կենտրոնն է: Արարատյան դաշտում գտնվող Վանի թագավորության (ՈՒրարտու) Ք. ա. VIII-VII դարերի խոշոր քաղաքների պեղումներից հայտնաբերված հայկական խաղողի կորիզների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանել են խաղողի մշակովի ձևերին: Խաղողի ժամանակակից տեսակների կորիզների հետ կատարված համեմատություններից պարզ է դարձել, որ ուրարտական հուշարձաններից հայտնաբերվածները ձևաբանական հատկանիշներով նման են Արարատյան դաշտում ներկայումս լայնորեն մշակվող հայկական խաղողի տեղական տեսակներին:

 

Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ պեղված միջին բրոնզեդարյան (Ք. ա. XIX-XVIII դարեր) դամբարաններից մեկում գտնված անոթի պատերի մեջ ներծծված պարունակության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անոթում գինի է պահվել: Խաղողի պտղակոթունների հետ մեկտեղ նաև գինու համար նախատեսված անոթներ են հայտնաբերվել Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում: Հայաստանի տարածքում գինեգործության վերաբերյալ ուշագրավ տվյալներ են հաղորդում անտիկ դարաշրջանի ոչ հայ հեղինակները: “Արմենների երկրում” կամ Արմենիայում պատրաստված գինու և դեպի հարևան երկրներ դրա առաքման մասին են հիշատակում Քսենոֆոնը, Հերոդոտոսը, Ստրաբոնը: Հայաստանում գտնվել են արժեքավոր պատմագիտական նշանակություն ունեցող առարկաներ, որոնք գաղափար են տալիս հին ժամանակներում գինու պատրաստման տեխնոլոգիաների մասին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները