Եղեգեաց փառատոն

0
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Եղեգեաց» փառատոնը գալիս է կյանքի կոչելու նոր գաղափարներ ու մտքեր: Հուլիսի 18-ին` ժամը 18:00-ին, «Լույս» հիմնադրամը, Վայոց Ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը, Վայոց Ձորի մարզային զարգացման ու համագործակցության կենտրոնը, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Վայոց Ձորի մարզային կենտրոնը և Սյունիք Զարգացում ՀԿ-ն Եղեգնաձոր քաղաքում` Մոմիկի անվան զբոսայգում, համատեղ նախաձեռնում են «Եղեգեաց» փառատոնը: Փառատոնի շրջանակներում Վայոց Ձորի բնակիչները ոչ միայն կցուցադրեն իրենց աշխատանքները, այլև հնարավորություն կստանան ճանաչվելու ու ներկայացնելու իրենց յուրօրինակ աշխարհը: Առանցքային նպատակներն են` նորովի բացահայտել Վայոց Ձորում ստեղծվող արվեստն ու արհեստը, բնակչության միջև միջհամայնքային և ներհամայնքային կապեր ստեղծել: Վայոց Ձորի բնակիչներին և հյուրերին սպասվում է հետաքրքիր և ուրախ տրամադրությամբ լի օր՝ հագեցած նկարների ցուցահանդեսներով, ձեռագործ իրերի ցուցադրություններով, կավճանկարային գունավոր մրցույթներով և համերգային ծրագրով: Կազմակերպիչները հուսով են, որ անցյալ տարվա հաջողված փառատոնը կառուցվելիք նորանոր հաջողությունների մեծ բուրգի առաջին քարն էր: Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու «Եղեգեաց» փառատոնին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները