Գոլդեն Գրեյփ Արմաս գինեգործարան

Լավ 8
Ըստ կարծիքների

Պատվիրել

2012թ. սեպտեմբեր ամսին սկսել է գործել Արագածոտնի մարզի Կոշ համայնքից քիչ հեռու գտնվող «Գոլդեն Գրեյփ Արմաս» գինու և կոնյակի գործարանը: Իտալական արտադրության նորագույն Granzotto սարքավորումներով զիված այս գործարանն ունի խաղողի ու մրգատու այգիների իր 16Օ հա հողամասերը, սեզոնին խաղող է մթերում նաև այլ համայքներից; Հատկանշական է նաև Գոլդեն Գրեյփ Արմաս գործարանի զբաղեցրած դիրքը. տարածքից բացվում է Արարատ սարի, Արագած ու Արա լեռների հրաշալի տեսարանը: Գործարանն առանձնանում է նաև իր ծրագրերով և հետաքրքիր հանգիստը սիրող մարդկանց Հայաստան կանչելուն ուղղված գործունեությամբ. գործարանի մոտ գտնվող կանաչ այգիների կողքին կառուցվում է հարմարավետ հյուրանոց և հանգստյան գոտի:

Գործարան այցելող հյուրերը կկարողանան շրջագայել մրգաշատ այգիներով, ծանոթալ գործարանին, և, իհարկե, կհամտեսեն տարատեսակ գինիները, կմոտենան գինու մշակույթին: Այս գործարանի արտադրած սպիտակ, վարդագույն, կարմիր գինիներն ու անկրկնելի կոնյակն աչք են շոյում նաև իրենց յուրօրինակ դիզայնով՝ «Սոֆիա» անունը կրող ֆրանսիական գեղեցիկ շշերով, իսկ մինչ շշալցումը պահվում են ստորգետնյա քարանձավում տեղակայված, ֆրանսիական կաղնուց պատրաստված տակառներում` կատարելության հասնելու համար: Գործարանի փոխտնօրեն Վիկտորիա Ասլանյանը, ով մասնագիտությամբ արվեստագետ է, շատ կարևորում է հայ մշակույթն ու պատմությունը և աշխատում է հնարավորինս շատ կիրառել հայկական խորհրդանշական տարրերն իրենց արտադրանքի մեջ: Հենց այդ սկզբունքով է ընտրված գործարանի ԱՐՄԱՍ տարբերանշանը, որ հայկական թռչնագիր տառատեսակով է արված: Արմաս գինիները, ինչպես ասում է Վիկտորիան, միշտ ունենալու են մրցունակ, գեղեցիկ տեսք ու գրավելու են աշխարհի սերն իբրև պրեմիում դասի հայկական արտադրանք:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները