Զորահ Վայնս գինեգործարան

Շատ լավ 8.7
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Բարձր նիշի գինի, որ փոքր հատվածի համար է արտադրվում»,- ահա այսպես է բնութագրում իր գործարանի արտադրանքը «Զորահ Վայնս» -ի հիմնադիր-տնօրեն Զորիկ Ղարիբյանը, ով, առաջին անգամ այցելելով Հայաստան 1998-ին, և 2001-ից արդեն իր համար սկսեց բացահայտել գինու և խաղողի կուլտուրան: Մինչ կսկսեր բուն աշխատանքը, իտալահայ այս մարդը դեպի իր երկիր մի շարք հետազոտությունների ուղարկեց «Արենի» խաղողն ու հաստատեց, որ այն բնիկ հայկական սորտ է և կապ չունի աշխարհում գոյություն ունեցող խաղողի այլ սորտերի հետ:

 

Գնահատելով Եղեգնաձորի տարածաշրջանի հողն ու ջուրը, որոնք չեն զիջում աշխարհի որևէ հատվածի հող ու ջրին և խաղողագործության զարգացման համար լավագույն պայմաններ են ապահովում՝ Զորիկն այտեղ ձեռք բերեց 40 հա տարածք, որի 6 հա մասից արդեն խաղող է քաղում ու այնուհետև գինի ստանում: Գործարանի արտադրանքն իր առաջին լուրջ հաջողությանը հասավ 2012-ին՝ հայտնվելով Bloomberg-ի հայտնի ցուցակի լավագույն տասնյակում: Իր առջև դնելով աշխարհին խաղողի հայկական լավագույն սորտերն ու անուշահամ գինին ներկայացնելու նխպատակը՝ գործարանի տնօրենը դանդաղ ու համբերատար ընթացքով գնում է դեպի դրա իրականացմանը: Գործարարը կարևորում է արտադրանքի որակը, և նպատակ ունի տարեկան արտադրել առավելագույնը 100-120 հազար շիշ, որոնք կգոհացնեն իսկական գինու սիրահարի բոլոր սպասումները և կվաճառվեն հիմնականում արտասահմանյան շուկայում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, Իռլանդիայում:

 

Հայկական Zorah Karasi Areni Noir գինին Bloomberg Businessweek-ի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը։ Bloomberg-ն այդ գինին առանձնացրել է 4000 հազար գինիներից՝ իր անկրկնելի համի և նրբության շնորհիվ։ Վարկանիշն, իհարկե, պաշտոնական չէ։ Այն կազմվել է Կլին Մակկոյի կողմից, ով այս տարվա ընթացքում 4000-ից ավելի գինու տեսակներ է փորձել և դրանցից առանձնացրել իրեն առավել դուր եկած 10-ը։ Դրանց թվում են, օրինակ, 2009 թվականի Domaine de la Romanee-Conti Romanee-Conti գինին (գինը՝ $14,000 to $18,000), կամ 1963 թվականի Quinta do Noval Nacional-ը (գինը՝ $4,500 to $6,500)։ Արենիում արտադրված Zorah Karasi-ն այդ համեմատության մեջ թանկ չէ՝ ընդամենը 45 դոլար։ Սակայն ահա թե ինչ է գրում այդ գինու մասին հեղինակը. «Իզմիրում (Թուրքիա) ինձ հիացրեց հայկական գինու իմ առաջին համտեսը։ Այդ ոճային կարմիր գինին է՝ պատրաստված Արենիի կարմիր խաղողից և հասունացված ավանդական կավ ամֆորաների մեջ։ Փոքր-ինչ ծխահամությունը, մետաքսե նրբությունը, թթի և այլ մրգերի նուրբ երանգն այս գինին առանձնահատուկ են դարձնում։ Ես նաև վայելում էի գինի ըմպելու պատմության հուզմունքը։ Սա Արենի-1 քարանձավի մոտ նորաստեղծ գինեգործական պրոյեկտի առաջին բերքն է։ Այստեղ են հնագետները հայտնաբերել աշխարհի ամենահին գինեգործարանը, որը 6100 տարվա պատմություն ունի»։



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները