Մարան գինու գործարան

Լավ 7.9
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Մարան» գինու գործարան Երեւան - Փարաքար ճանապարհին կա գինու մի մառան՝ միշտ զով, շատ խորհրդավոր ու շատ խաղաղ: Այդ գրավիչ ու հյուրընկալ նկուղը «Մարան» գինու գործարանի տակառների «կացարանն » է՝ կիսաբաց ու իր այցելուին սպասող դռնով, քարե նեղ աստիճաններով ու թույլ լուսավորությամբ: Պաշտոնապես 1992թ.-ին հիմնված այս գործարանում աշխատում է ընդամենը 13 մարդ՝ իրենց նախապապերի օրինակով խաղող աճեցնող ու գինի ստեղծող Հարությունյանների ընտանիքն ու ևս 5 աշխատող:

Մարանի գինեգործներից ցանկացածը նույնիսկ աշխատանքի թեժ պահերին մեծ խանդավառությամբ պատմում է հետաքրքիր պատմություններ գինու մասին, գործարան այցելած հյուրի գավաթը գինով է լցնում ու գովերգում գինու զորությունն ու օգտակարությունը: Գործարանի աշխատանքային հատվածը բավականին փոքր է, բայց փոխարենը լայն են տեխնոլոգիական հնարավորություններն ու հզոր են աշխատակիցների կարողությունները: Այդ մասին են վկայում գործարանի «Բագրատունի» կարմիր գինու նվաճած բրոնզե մեդալը, որ շնորհվեց Լոնդոնում՝ «Դեկանտեր» համաշխարհային գինու մրցույթում; ինչպես նաև ոսկե մեդալը՝ ստացած 2013թ. Մոսկվայում տեղի ունեցած միջազգային գինու մրցույթի ժամանակ: Անսահման է այն սերը , որ ունեն դեպի գինին ու գինի ստանալու արվեստը Հարութունյան ընտանիքի անդամները. Դե իսկ «Մարան» անվան նախապատմությունն ու գործարանի տնօրենի հիշողությունները Մարանենց այգիների մասին պետք է ունկնդրել հենց իրենց մառանում՝ գինու տակառների ու համատարած ներդաշնակության մեջ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները