Կիլիկիա միջնադարյան լաստանավով տուրեր Սևանա լճում

Հրաշալի 9
Ըստ կարծիքների

Պատվիրել

Կապուտակ Սևանն ու շրջակա բնությունն արդեն կարելի է վայելել «Կիլիկիա» նավի վրայից՝ ստանալով նոր լիցքեր ու անսպառ թարմություն: Այս առագաստանավի միայն կառուցումը տևել է 11 տարի, իսկ ընդհանուր առմամբ առևտրային նավ ստեղծելու գաղափարից մինչ իրագործում անցել է 17 տարի, որոնց ընթացքում հատուկ ստեղծված «Այաս» խմբի անդամները չեն խնայել ջանք ու էներգիա՝նվիրելով այս գործին իրենց ողջ սերն ու ուժը: 2 տարի հենց Սևանում այս նավն անցավ իր յուրօրինակ պրակտիկան, որպեսզի հետո գնար ու հազարավոր մղոններ անցներ՝ կանգ առնելով 25 երկրների 63 նավահանգիստներում՝ հետո բարեհաջող վերադարձ կատարելու դեպի հայրենիք:

Մեծ երազանքի, տաղանդի և ուժի արդյունքն է «Կիլիկիան», և, համոզված եղե՛ք, նրա մեջ այնքան դրական էներգիա է դրված, որ կհերիքի բոլոր շրջագայողներին: Մնում է միայն բաց չթողնել այս առագաստանավի վրա հիշարժան րոպեներ ապրելու, ու հետո սերունդներին պատմելու բացառիկ հնարավորությունը: Առջևում դեռ ամառ է ու սևանյան հանգստի հաճելի օրերր: Ամառային հանգստի օրերը կդառնան էլ ավելի վառ «Կիլիկիա» առագաստանավի վրա, որտեղ Դուք կկարողանաք նստել Կիլիկիայից բերված կաղնե տախտակներով պատրաստված սեղանի շուրջ, շնչել զով օդն ու ջրի բույրը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները