Ձմերուկի փառատոն Երևանում

Լավ 7.3
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում հուլիսի 19-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի «Ձմերուկի» փառատոնը: Այս միջոցառումը Կարապի լճի շուրջ կհավաքի հազարավոր մարդկանց՝ ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ այստեղ գտնվող զբոսաշրջիներին՝ միասին ուրախանալու, շփվելու, զովանալու հյութեղ ձմերուկով, թարմ ըմպելիքներով, և, իհարկե, ծանոթանալու ձմերուկի մատուցման ու դիզայնի յուրօրինակ տարբերակներին:

«Ձմերուկի» փառատոնին իրենց երևակայությունն ու հմտությունն են համեմատելու ֆուրշետային մի շարք ընկերություններ, որոնք ձմերուկներից թեմատիկ կոմպոզիցիաներ են պատրաստելու և ցուցադրելու են արդյունքները Կարապի լճի մոտ տեղադրված տաղավարներում: Միջոցառման հյուրերը վայելելու են կենդանի երաժշտություն հայ երգիչների կատարմամբ, մասնակցելու են տարբեր խաղերի և հնարավորություն են ունենալու սովորելու, իրենց հետ տուն տանելու ձմերուկ կտրելու և գեղեցիկ մատուցելու համար անհրաժեշտ որոշ նրբություններ: Ուրախ միջոցառումների սիրահար մարդիկ վստահորեն կարող են գալ Երևան, քանի որ հուլիսի 19-ին այստեղ սպասվում է մեծ, արևոտ ու ձմերուկի պես հյութեղ փառատոն:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները