Ոչխարների Խուզում Փառատոն

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Ոչխարի խուզման» փառատոն Բաց երկնքի տակ անցկացվող իսկական շոուների բոլոր սիրահարներն արդեն ամեն տարի կարող են ժամանել Սյունյաց աշխարհ ՝ ներկա գտնվելու օլիմպիական խաղեր հիշեցնող «Ոչխարի խուզման» տոնին, որի ընթացքում կազմակերպիչներն ապահովելու են բազմաթիվ այլ հետաքրքիր պահեր, համերի բազմազանություն, վաճառվող տեղական մթերքի լայն տեսականի և ժպտացող բյուրավոր դեմքեր: Սյունիքում այս փառատոնն անց կացվեց 2014 թ. – ի մայիսի 3-ին:

Փառատոնի գլխավոր հերոսները ոչխարներն էին, մասնակիցները՝ Հալիձորի և հարակից վեց համայնքների բնակիչները, հյուրերի թիվը գերազանցում էր հինգ հազարը, անցկացման վայրն էլ «Տաթևեր» ճոպանուղու Հալիձոր կայարանն էր: Ոչխարի խուզման մրցույթին մասնակցում էին երեք համայնքների ներկայացուցիչներ՝ որպես գործիք օգտագործելով պապերից իրենց փոխանցված, ավանդական և անփոխարինելի մկրատները: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ խուզած բուրդն այնուհետև փոխանցվում էր հմուտ կանանց, զարմանալի արագությամբ վերածվում էր մաքուր թելի, որով հետո սյունյաց կանայք կարպետ էին գործում: Փառատոնի ընթացքում հյուրերը վայելեցին ժողովրդական երգի ու պարի Կարին համույթի համարները, իսկ հայկական պարի սիրահարները հասցրին ստանալ նաև վարպետության դասեր: Մինչ կսկսվեր բուն շոուն, փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու տաղավարներում ներկայացված ձեռագործ աշխատանքներին, համտեսեցին տարածաշրջանի ամենահամեղ ուտեստներն ու ձեռք բերեցին յուրօրինակ հուշանվերներ, անուշահամ դոշաբ ու թթի օղի:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները