Գորգի փառատոն Դիլիջանում

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

2013թ. Հոկտեմբերի 13-ին Դիլիջան քաղաքում մեկնարկեց դեկորատիվ կիրառական արվեստի և դիլիջանյան գորգերի փառատոնը, որին մասնակցեցին մի շարք մշակութային կազմակերպություններ, անհատ գորգագործներ և տվյալ ոլորտում ստեղծագործող այլ անհատներ: Հարուստ գույներ ու ինքնատիպ նախշեր, որ կրում են իրենց մեջ հայոց մշակույթն ու պատմությունը, հայ ձեռագործների ողջ սերն ու էներգիան. ահա այն ամենը, որ զարդարում են դիլիջանյան կարպետները:

Դիլիջանյան կարպետն իբրև տեսակ աշխարհին հայտնի է 20-րդ դարից, երբ քաղաքում մեծ թափով սկսեց զարգանալ ձեռագործ արվեստը: Այդ գործում իրենց մեծ ավանդն ունեցան Զիրավարդ և Թագուհի Ղուլյանները, Ֆլորա Պապյանը, Մարինե Պողոսյանը, Սոֆյա և Նազիկ Պարանյանները և այլ վարպետներ, ում ստեղծագործությունները ցուցադրված են ՀՀ ժողարվեստի թանգարանի դիլիջանյան մասնաճյուղում և արդեն երկար տարիներ հիացնում են աշխարհի տարբեր անկյուններից ժամանող զբոսաշրջիկներին: Այցելելով այս խորհրդավոր քաղաք՝ Դուք ոչ միայն կզգաք դիլիջանյան բնության, ծառ ու ծաղկի թարմությունը, պատմամշակութային կոթողների հմայքն ու ուժը, այլև հնարավորություն կունենաք ծանոթանալու արվեստի այս ճյուղի հետ, ինչու՞ չէ, նաև տուն տանելու և աշխարհին ներկայացնելու ձեռագործ արվեստի այդ ինքնատիպ նմուշները:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները