Թթի փառատոն Գորիսում

Լավ 7.4
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Արենի փառատոն» հիմնադրամի աջակցմամբ 2014թ. հուլիսի 26-ին առաջին անգամ կանցկացվի «Թթի փառատոն» խորագրով միջոցառումը, որը տեղի կունենա հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում: Միջոցառումը կսկսվի Գր. Տաթևացու անվան հրապարակում և կշարունակվի քաղաքի կենտրոնական հատվածում, նաև Հին Գորիսում: Սպասվում է նախադեպը չունեցող տոնակատարություն. փառատոնի հյուրերը ականատես կլինեն թթի օղու թորման ողջ ծեսին, իսկ ցանկության դեպքում տեղում կվայելեն այդ հոգեթով խմիչքը, կզգան քաղցրահամ թթի բույրն ու համը:

Փառատոնի ընթացքում լինելու է թթի օղու, դոշաբի, Սյունյաց աշխարհին հատուկ ուտեստների համտես-վաճառք: Այս միջոցառման կազմակերպիչները սիրով սպասում են բոլորին՝ աշխարհի ցանկացած ծայրում ապրող և հայ մշակույթով հետաքրքրվող մարդկանց, ովքեր իրենց մասնակցությամբ էլ ավելի կգեղեցկացնեն այդ օրը: Փառատոնի ընթացքում սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հետաքրքիր պահեր. ելույթ կունենան տարածաշրջանի տաղանդաշատ պարային համույթները, երգչախմբերն ու թատերախմբերը: Դե իսկ սյունեցի արվեստագետների և կանանց ձեռագործ աշխատանքները կսպասեն իրենց երջանիկ գնորդին ու հետո կանցնեն ճանապարհներ՝ աշխարհին զարմացնելու իրենց նրբությամբ ու գունագեղությամբ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները