Մասնակցություն օղու թորման արարողության

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Որպես մեծ հյուրասեր ու հյուրի քիմքը տնական համեղ ուտեստներով ու խմիչքներով զարմացնող ազգ հայերը հայտնի են ամբողջ աշխարհին: Գաղտնիք չէ նաև, որ հայկական ընտանիք հյուրընկալվողը հաճախ ինքն է մասնակից դառնում ճաշատեսակների ու խմիչքների պատրաստմանը, ինչն ուղեկցվում է բովանդակալից բաժակաճառերով ու հետաքրքիր զրույցներով: Ու ցանկացած հայ գյուղացու ընտանիքում տարին գոնե մեկ անգամ լինում է օղու թորման ուրախ «ծեսը», որն ուղղակի հնարավոր չէ պատմել, միայն պետք է մասնակից լինել ու վայելել ողջ հետաքրքրությունն ու հոտը:

Տնական օղու պատրաստման համար Հայաստանում օգտագործում են գրեթե բոլոր մրգերը՝ թութ, խաղող, շլոր, տանձ, խնձոր: Տնական օղու ցանկացած տեսակ իսկական դեղամիջոց է՝ համեմված պատրաստողի անհուն սիրով ու էներգիայով: Արդեն 20 տարի թթի օղու պատրաստմամբ զբաղվող Իշխանյան ամուսինները, որ իրենց ձեռքով մշակում ու հավաքում են Որոտանի ափին գտնվող իրենց այգու թթերը ու հետո այն վերածում անարատ օղու, ժպիտով պատմում են այդ ողջ գործընթացն ու հավատացնում, որ սա ամենալավ դեղն է՝ սրտի աշխատանքը լավացնելու, օրգանիզմի տոնուսը բարձրացնելու համար: Մնում է միայն գալ ու ներկա գտնվել այս գեղեցիկ «ծեսին», խմել ու զգալ թթի օղու համն ու ուժը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները