Շամշադինի Մեղրի և հատապտուղների փառատոն

Լավ 7.4
Ըստ կարծիքների

Պատվիրել

Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը կազմակերպվում է ամեն տարի օգոստոսի 18-ին: Փառատոնի նպատակն է ներկայացնել Շամշադինի հարստությունը, շեշտել տարածաշրջանի նշանակությունը որպես մեղրի և հատապտուղների արտադրության կենտրոն: Միջոցառմանը մասնակցում է 3000-ից ավելի մարդ: 

 

Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է մեղրի և դրանից պատրաստվող ուտեստների ներկայացում, հատապտուղների և դրանցից պատրաստվող ուտեստների և ըմպելիքների ներկայացում, ցուցադրություն և վաճառք: Ներկայացվում են նաև գորգագործության, գոբելենագործության, փայտամշակման և տարաշաշրջանին բնորոշ այլ արհեստներ: Կազմակերպվում է սահմանված երթուղով հատապտուղների հավաքչությամբ: Միջոցառումը ուղեկցվում է համերգ-ներկայացումներով ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ: Դուք կարող եք մասնակցել մեղրի և հատապտուղների փառատոնին՝ ընտրելով «Տուր դեպի Դիլիջան և Իջևան» փաթեթը:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները