Հարիսայի փառատոն Մուսալեռում

Լավ 8.2
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: 

 

Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի.... ու այդպես ամեն  տարի: Դուք կարող եք մասնակցել Հարիսայի փառատոնին՝ ընտրելով «Տուր Սուրբ Էջմիածին» փաթեթը:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները