Ծաղկունքի Թոնրատոն

Լավ 7.4
Ըստ կարծիքների

Պատվիրել

 

 

Թոնրի փառատոնը անցկացվում է օգօստոսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում: Հատկանշական է, որ փառատոնը կազմակերպվում է հենց հայկական տոմարով Նավասարդ ամսվա առաջին օրը, այսինքն հին  հայկական Նոր Տարուն:

 

Թոնրատոնը տևում է երկու օր. առաջին գիշերը Արագածի վրա կրակ են  վառվում, ապա այդ կրակը տանում Ծաղկունք գյուղ ու վառում 8 ավանդական  թոնիրներ: Տոնի ընթացքում կազմակերպվում են նավասարդյան խաղեր և թոնրի մեջ պատրաստվող բոլոր կերակրատեսակների ցուցահանդես-համտես:

 

Այս տոնը նպատակ  ունի միավորելու հայոց միասնականության արարչագործության և հաղթանակի գաղափարները, առաջնորդելու ապագա սերունդներին դեպի մեր ժողովրդի նախասկզբնական վեհությունը` կատարելատիպ դարձնելով մեր Հայկ Նախահոր ազնվական կերպարը: Դուք կարող եք մասնակցել Թոնրատոնին՝ ընտրելով «Տուր դեպի Սևանա լիճ» փաթեթը: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները