Երևան Մոլ

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հայաստանի մայրաքաղաքում 2014թ. փետրվարից իր հյուրընկալ դռներն է բացել քաղաքի անունը կրող զվարճաառևտրային երկհարկանի համալիրը՝ Երևան մոլը: Ճարտարապետական առանձնահատուկ լուծումներ ունեցող այս կենտրոնն ամենամեծն է երկրում ու շատ արագ դարձել է հազարավոր քաղաքացիների ու Երևանում գտնվող զբոսաշրջիկների սիրելի վայրը: Հայաստանում առաջին անգամ հենց այստեղ են ներկայացված այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ F&F, Mac Cosmetics, , Zippy, Clics Toys, Mini Raxevski, Richi Art և այլն:

Երևան մոլն առանձնանում է ոչ միայն իր չափսերով, գրավիչ դիզայնով ու մայրաքաղաքի հետ ասոցացվող գունավոր տարբերանշանով, այլև համալիրում մշտապես անցկացվող միջոցառումներով, որոնք մտածված են տարիքային բոլոր խմբերի, տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց ժամանցն ու լիարժեք հանգիստն ապահովելու համար: Ամեն շաբաթ համալիրը հյուրընկալում է երեխաների, ում այստեղ սպասում են զվարճալի ծաղրածուները, մուլտ հերոսները,տիկնիկային հետաքրքիր ներկայացումները: Այստեղ կազմակերպվում են նաև մանկական հագուստի, կոշիկի և այլ իրերի ցուցադրություններ հենց փոքրիկ այցելուների մասնակցությամբ: Դե իսկ ֆուտբոլին, շոու-բիզնեսի բացառիկ իրադարձություններին հետևող մարդիկ գալիս են Երևան մոլ՝ կենտրոնի 10մ շառավիղով էկրանից վայելելու հիշարժան պահերը: Մնում է միայն ավելի հաճախ գալ Հայաստան ու կազմակերպել շահավետ առևտրի ու լավագույն հանգստի ժամերը հենց մայրաքաղաքի մոլում:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները