Դալմա Գարդեն Մոլ

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Քաղաքակիրթ առևտուրն ու հարմարավետությունը նախընտրող մարդիկ, ովքեր բնակվում են Հայաստանում կամ ժամանում են արտերկրից, այժմ կարող են գնումներ կատարել ընդարձակ ու հաճելի զվարճաառևտրային համալիրում՝ Դալմա Գարդեն Մոլում: Տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի համար մտածված երկհարկանի մոլը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնին շատ մոտ՝ Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում, դեպի ուր քաղաքի տարբեր ծայրերից գալիս են մի շարք անվճար երթուղիներ՝ նախատեսված Դալմա Գարդենն ընտրող այցելուների համար:

Մեկ հարկի տակ սպառողն այստեղ կարող է օգտվել հագուստի, խաղալիքների, աքսեսուարների ու կոշիկի բազմաթիվ հանրահայտ միջազգային և հայաստանյան բրենդային խանութներից, կատարել շահավետ գնումներ ոսկու սրահում, Գուրման սուպերմարկետում, վայելել հանգստյան օրերը կամ լիցքաթափվել աշխատանքից հետո համալիրում գործող ժամանցային կենտրոններում՝ բարձրակարգ սրճարաններում, պիցերիաներում, կինոթատրոնում կամ բուլինգի սրահում: Տարվա ցանկացած եղանակին Դալմայում նույն հյուրընկալ մթնոլորտն է ու ջերմ սպասարկումը: Այստեղ շատ հեշտ է մոռանալ բոլոր խնդիրների ու ժամանակի մասին, ուրախացնել մտերիմներին կամ սեփական անձը գեղեցիկ իրերով, հանգստի ժամերով ու համերի բազմազանությամբ: Դալմա Գարդեն Մոլը հատկապես սիրված է երեխաների կողմից, քանի որ այստեղ գործում են խաղային գեղեցիկ հրապարակ, մայրական խնամքի սենյակ, և, իհարկե, հեքիաթ տեղափոխող գունազարդություն:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները