Պրոսպեկտ Մոլ

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Երևանի կենտրոնում` Մաշտոցի 5 հասցեում, 2014թ . գարնանից սկսել է գործել Պրոսպեկտ Մոլ զվարճաառևտրային համալիրը, որտեղ գրագետ սպասարկումն ու ներկայացված ապրանքատեսակների բազմազանությունը, նաև ժամանցի համար նախատեսված սրահներն արդեն նվաճել են քաղաքի բնակիչների և հյուրերի սերն ու համակրանքը: Պրոսպեկտ մոլի այցելուները կարողանում են ոչ միայն կատարել առօրյա գնումներ համալիրում գործող 3 սուպերմարկետներից ցանկացացում, այլև խաղի հաճելի ժամերով ապահովել իրենց երեխաներին կամ թոռնիկներին` սպառելով կատարած գնումներին համարժեք բոնուսները կենտրոնում գործող Մադագասկար խաղասրահում:

Այս համալիրում առկա են ոչ միայն առևտրի, այլև պասիվ ու ակտիվ ժամանցի համար նախատեսված գեղեցիկ սրահներ` մանկական խաղասրահ, բոուլինգ, խաղահրապարակ, սրճարան, ռեստորան, պիցերիա, արագ սննդի մի շարք օպերատորներ: Վարդագույն տուֆով երեսպատված այս կոլորիտային շենքում այժմ աչք են զարնում բարեկարգ, լուսավոր ու ընդարձակ երեք հարկ, որոնք գրավում են իրենց դիզայնով, վառ ու տրամադրող երանգներով: Բարձրանալով Պրոսպեկտ մոլի երկրորդ հարկ` իրենց գնումներն են կատարում նաև հայտնի ու որակյալ բրենդային հագուստի, կոշիկի, պայուսակների ևայլ իրերի սիրահարները: Դե իսկ դրսում համալիրի առավելություններին են գումարվում հարմարավետ ավտոկայանատեղին և զբաղեցրած տեղի հասանելիությունը: Այցելեք Պրոսպեկտ մոլ և զգացեք այստեղ Պրոսպեկտին հատուկ շունչն ու ջերմությունը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները