Շահնազարյան Գինու Կոնյակի Տուն

Լավ 7.2
Ըստ կարծիքների

Պատվիրել

Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների, որ գրանցվել են գտածո խաղողի կորիզների ուսումնասիրությունների արդյունքում, Հայաստանում գինեգործությամբ զբաղվել են դեռ վեց հազար տարի առաջ: Մեր օրերում գինեգործությունն ու կոնյակի արտադրությունը հանդիսանում են Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերը, որ ապահովում են ներքին սպառման ու տարեցտարի աճող արտահանման ծավալները:

Հանրապետության տարածքում գործող մի քանի տասնյակ գինու-կոնյակի գործարանների մեջ խմիչքի արտադրման իր լուրջ ծավալներով առանձնանում է «Շահնազարյան» գինու-կոնյակի տունը, որը դեռ 2005 թ.-ից կոնյակի արտադրություն էր իրականացնում «Փարաքարի գինու ու կոնյակի գործարանում», այնուհետև՝ սկսած 2011թ.-ից և այժմ, Եղվարդ քաղաքում հիմնած սեփական համալիրում: Գործարանում արարվող գինին ու կոնյակը մշտապես արտահանվում են ԱՊՀ երկրներ, մի փոքր մասն էլ՝ Եվրոպա, և գնալով աճում է նրանց պահանջարկն ու համբավը: Հիմքում ունենալով հայրենի հողում աճեցված խաղողի ուժն ու բաղադրությունը՝այս համալիրում արտադրվող գինին իսկապես համապատասխանում է հայ սպառողի պահանջներին և կարող է շոյել ցանկացած օտարերկրացու քիմքը: «Շահնազարյան ընկերությունը» տարեցտարի ավելացնելու է արտադրանքի և արտահանման ծավալները, իսկ համալիրի հյուրընկալ դռները միշտ ուրախ են ներս կանչել գինու և կոնյակի արտադրման «արվեստով» հետաքրքրվող մարդկանց:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները