Էրեբունի-Երևան

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

 

 

«Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր»: Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված գեղանկարների ցուցահանդեսներ, մեծ համերգներ` Հանրապետության հրապարակում, պուրակներում, թատերականացված ներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ»՝ Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում:

 

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. Հոկտեմբերին, երբ նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Այս օրերին տպագրվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, ներկայացվեցին Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր: Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին: Դուք կարող եք  այս տոնին մասնակցել «Երևան սիթի տուր» փաթեթի շրջանակներում: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները