Տոլմայի փառատոն

Շատ լավ 8.7
Ըստ կարծիքների

Պատվիրել

 

 

Տոլմայի փառատոնը կազմակերպվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Միջոցառման նպատակն է մասսայականացնել հայ ավանդական կերակրատեսակները և ամրագրել հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցն, ինչպես նաև տոլման ներկայացնել որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն թյուր կարծիքը, թե իբր այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:

 

Մոտ 30 տաղավարներում հայ խոհարարները ներկայացնում են այս ուտեստի շուրջ 60 տեսակ: Ավանդականների կողքին կարելի էր հանդիպել նաև խեցգետնով, հավով, ձկով, անգամ` քաղցր տոլմաների: Խոհարարները մրցում են "Լավագույն համ", "Լավագույն տեսք" եւ "Լավագույն մտահղացում" անվանակարգում: Դուք կարող եք համատեղել մասնակցությունը այս փառատոնին Արցախում շրջայց կատարելու հետ՝ «Տուր դեպի Արցախ» փաթեթի շրջանակներում:   




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները