Սուրբ Զատիկ

Լավ 7.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

 

 

Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրվածն ու ամենամեծն է հայոց տոների շարքում: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

 

Հայաստանում Զատիկին ձու են ներկում: Ավանդաբար ընդունված է այս տոնին ձուն ներկել կարմիր գույնով: Այն, ինչպես և գինին խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Տոնական սեղանին ձկան, լավաշի, չամիչով փլավի ու գինու հետ միշտ կան ներկված ձվեր: Երբեմն ձուն նաև այլ գույներով են ներկում, զարդարում են գույնզգույն ժապավեններով ու թելերով:  Մեր՝ «Գարնանային Հայաստան» փաթեթի շրջանակներում կարող եք հայաստանյան Զատիկին մասնակցությունը համատեղել մեր երկրի տեսարժան վայրերի այցելության հետ: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները