Վարդավառ

Բացառիկ 9.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

 

 

Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը հազարամյակների պատմություն ունի: Այն հայերի ամենասիրված տոներից է՝ նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Այդ օրը հայերը վարդերով զարդարել են Աստղիկի արձանը, նրան նվիրված տաճարները, միմյանց վարդեր են նվիրել և վարդաջուր ցողել միմյանց վրա:  Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:

 

Այսօր տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ: Ինչպես Խաղողօրհնեքի օրը ավանդաբար համարվում է խաղողի առաջին համտեսի օր, այնպես էլ Վարդավառի օրը խնձորի առաջին համտեսի օրն է: Դուք կարող եք համատեղել մասնակցությունը Վարդավառին Հայաստանի տեսարժան վայրերի այցելության հետ «Հանգստյան օրերը Հայաստանում» փաթեթի շրջանակներում: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները