Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն

Բացառիկ 9.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

 

 

Ոսկե ծիրանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և անցկացվում է հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։  

 

Իր հիմնադրումից կարճ ժամանակ անց «Ոսկե ծիրանը» դարձավ բոլոր ժանրերի կինոբեմադրիչների, մասնավորապես` խաղաղության համաշխարհային արժեքների, մշակութային ներդաշնակության ու փոխադարձ շփումների ու փորձի փոխանակման ջատագովների համար հանդիպման կարևոր վայր: Համապատասխանաբար, ամենամյա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բազմաժանր ֆիլմերի միջոցով հանդիսականի դատին է ներկայացնում տարբեր ազգերի, էթնիկ և կրոնական խմբերի ունեցած մարդկային առատ փորձը:   Դուք կարող եք ներկա լինել այս իրադարձությանը «Դասական տուր Հայաստանում» փաթեթի շրջանակներում:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները