Լեգիոն փեյնթբոլի ակումբ

6.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային օրեր՝ 09:00-19:00

 

 

 

 

Փեյնթբոլ խաղը Հայաստանում առաջին անգամ չեն խաղում, բայց «Լեգիոն» փեյնթբոլային ակումբն առաջին անգամ առաջարկում է այս խաղը խաղալ Երեւանից ու քաղաքային մթնոլորտից դուրս` բնության գրկում ու անտառային միջավայրում: Ակումբը, որ կազմակերպում է խաղը, վարձակալությամբ տրամադրում խաղին անհրաժեշտ սարքավորումներ եւ ապահովում խաղացողների անվտանգությունը, պաշտոնապես բացվեց հունիսի 27-ին: Հենց այս օրն էլ նշվում է փեյնթբոլի համաշխարհային օրը:

 

Այդ օրը ակումբի հիմնադիրները խաղի մասնակիցներին ու խաղով հետաքրքրվողների հետ միասին մեկնեցին Բյուրական, ուր կա խաղի համար անհրաժեշտ հատուկ տարածք` թաքստոցներով, ծառերով, կիսակառույցների պատերով: Կազմակերպիչները խոստանում են հետագա խաղերի համար մասնակիցներին հասցնել Հանքավան, Մասիս, Արցախ, նույնիսկ Թբիլիսի:

 

Ակումբի պաշտոնական բացմանը ներկաները հնարավորություն ունեցան տեղում խաղալու, «սեփական մաշկի վրա զգալու» խաղի ադրենալինը: Հագան զինվորական հանդերձանք, սաղավարտներ, ձեռնոցներ, վերցրին մարքերները` զենքերը (մարքեր անունն այն ստացել է շնորհիվ ներկող գնդակների) ու սկսեցին խաղը: Խաղալ ցանկացողներն այնքան շատ էին, այդ թվում նաեւ աղջիկները, որ 5 անգամ փեյնթբոլ խաղացին ու նախատեսված ժամանակից երկար մնացին Բյուրականում:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները