Սիրահարների այգի

Հրաշալի 9
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Բաղրամյան 21

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 07:00-01:00

 

 

 

 

Դեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։

 

Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի։

 

Վերջին տարիներին անխնամ ու բարձիթողի վիճակում էր։ Այգին բարեկարգվեց ու վերակառուցվեց բարերար Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ։

 

 Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու։

 

Այգու շահագործող ընկերությունն է Պողոսյան պարտեզներ ՍՊԸ-ն, իսկ այգու բարեկարգումն ու արդիականացումը կատարվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։

 

Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական տրված անվանումից։

 

2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում։ Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկ ու կես տարի ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որը արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը։




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները