Երևանի կոնյակի գործարան

Բացառիկ 9.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Իսակովի 2

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

 

 

 

ArArAt-ը հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները պահպանում է 1887 թվականից սկսած, երբ վաճառական Ներսես Թաիրյանը սկսեց գործարկել Երևանում գինու և կոնյակի առաջին գործարանը: 1899 թ. «Н.Л.Шустов и сыновья» ընկերությունը գնեց գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին նշված ընկերությանը շնորհվեց նորին կայսերական մեծություն Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ:

 

Գործարանի արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդես-մրցույթներում արժանացել է բազմաթիվ հուշամեդալների: Այսպես, առաջին հայկական հնեցված կոնյակը` Ֆին-Շամպայն Ընտիրը` ստեղծված 1902 թվականին Մկրտիչ Մուսինյանցի կողմից, ներկայացվեց կոնյակի հայրենիք Ֆրանսիայում, որտեղ ճանաչում նվաճեց և իր բարձր որակով առաջացրեց տեղի վարպետների զարմանքը: 1907 թվականին Բորդո քաղաքում անցկացված միջազգային ցուցահանդես-համտեսի շրջանակներում Մուսինյանցը պարգևատրվեց:

 

1920 թ. գինու և կոնյակի բոլոր գործարանների պետականացման փուլում առաջինն այս գործընթացն անցնողը հենց Երևանի գործարանն էր:

 

1953 թ. գործարանը տեղափոխվեց այժմ արդեն հայկական մշակութային արժեք համարվող նոր կառույց` վերանվանվելով «Երևանի կոնյակի գործարան»: Այս գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում էլ մինչ այժմ արտադրվում են Հայաստանի Խորհրդանիշներից մեկը համարվող լեգենդար ArArAt կոնյակները:

 

1998 թ. Երևանի կոնյակի գործարանը դարձավ բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Պեռնո Ռիկար» խմբի անդամ: Միջազգային խմբի հետ համագործակցության շնորհիվ ArArAt ապրանքանիշը զարգացման և նորարարական մոտեցումների նոր հնարավորություններ ձեռք բերեց` ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները