ՄԱՊ Գինու գործարան

Լավ 8.3
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

 

 

 

 

 

Տասնամյակներ շարունակ «ՄԱՊ» կոնյակի և գինու գործարանը պահպանում և ամրապնդում է իր դիրքերը հայկական և միջազգային շուկաներում: Պահպանելով գինեգործության և կոնյակագործության լավագույն ավանդույթները՝ «ՄԱՊ» կոնյակի և գինու գործարանը հետ չի մնում նորարարություններից, որոնք տեղ են գտնում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում:

 

Հետևելով տեխնոլոգիական սարքավորումների զարգացմանը, որոնք օգտագործվում են խմիչքների արտադրության ոլորտում, գործարանը հաճախ վերազինվում է՝ ներդնելով արտադրության մեջ նորագույն տեխնիկական միջոցներ: Որպես օրինակ նշենք իոնափոխանակող սարքավորումները կոնյակի և գինու ֆիլտրացիայի համար, ինչպես նաև ջուրը վերամշակելու համար նախատեսված RO-6000 GDP սարքը, որը օգտագործվում է կոնյակի հնեցման ժամանակ: Գործարանի արտադրական լաբորատորիան նույնպես հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով:

 

Ծանոթացեք գինիների ստեղծման պատմությանը և փիլիսոփայությանը, գինիների տեսականին, ինչպես նաև խաղողի այգիների, դրանցից ստացվող գինու ստեղծման վերաբերյալ ամբողջական ինֆորմացիաին: 

 

Կարևորելով որակը և մեր սպառողների վստահությունը «ՄԱՊ» կոնյակի և գինու գործարանը ստեղծված են կիսելու Ձեր կյանքի ամենակարևոր և անմոռանալի պահերը:

 

Տեղում կազմակերպվում է նաև գինու և կոնյակի համտեսում: Կոնյակներ՝ Արմավիր, Գյումրի, Արամե և գինիներ՝ Սափարեվի, Արամե, Տիգրան, Հասմիկ: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները