Մեգերյան կարպետ

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Մադոյանի 9

Աշխատաքային օրեր՝ Երկուշաբթի-Շաբաթ (Շաբաթ օրերը՝ կես օր)

Աշխատաքային ժամեր՝ 09:00-18:00

 

 

 

 

Մեգերյանների ընտանիքը զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ ավելի քան չորս սերունդ:

 

1917թ ին. Մեգերյաները գաղթել են ԱՄՆ և հիմնադրել են Մեգերյան ընկեությոնը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Մեգերյանների գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է վերջին չորորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որոնց հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագուն ոճի սկզբունքները: Ընթացքում զարգացրեցին և կիռարեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր և հանգույցի հին հայկական տեղնոլոգիաները' այպիսով ստեղծելով «ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը»:

 

Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են: Ինչ վերաբերում է հայկական գորգերի հյուսքին, ապա այն կարելի է վերագրել հազարամյակներ առաջվա սերունդների ժամանակաշրջանին: Հին ժամանակներից սկսած գորգերն ու կարպետները համարում էին հայերի կենցաղային կյանքի համար կարևորագույն անհրաժեշտություն: Սովետական միության ժամանակ ձեռագործ գորգի արտադրությունով զբաղվում էր «Հայ Գորգ» միավորումը Հայաստանում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կառավարչական հմտությունների և կապերի բացակայության պատճառով ձեռագործ գորգերի արտադրությունը կանգնեց: Երկրում առկա ձեռագործ գորգ հյուսող կենտրոնների մեծ մասը մնացին անգործ' հազարավոր գործազուրկներով հանդերձ որպես դրա հետևանք: Նոր շունչ հաղորդվեց ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրությանը: Մեգերյանները վերաբացեցին ինչպես նախքին այնպես էլ նոր գորգագործական մասնաճյուղեր Հայաստանի 22 բնակավայրերում:Այդպիսով նոր լիցք տրվեց հայկական ձեռագործ գորգերի զարգացմանը ՀՀ տարածքում:

 

Հայաստանում Մեգերյանները հաջողությամբ ներդրեցին ներկման բնական մեթոդները. բնական գույներ, որոնք ստանում էին հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ էր արվում:

 

Մեգերյանները ընդարձակեցին գորգերի արտադրությունը Հայաստանում' օգտագործելով դիզայնի տեսակներ, ինչպիսին են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոտոսի, Լոռիի և ժամանակակից այլ դիզայնի տեսակներ:

 

Մեգերյանները հաջողությամբ ստեղծում էին գեղեցիկ գորգեր արդեն շատ տարիներ և նրանց ներդրումը հայկական մշակույթի և տնտեսության մեջ գրավեց նաև ՀՀ կառավարության ուշադրությունը: 2007թ. դեկտեմբերի 13-ին Րաֆֆի Մեգերյանը' «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ –ի Նախագահը, պարգևատրվեց ՀՀ-ի խորհրդարանի նախագահի կողմից պատվի ոսկե մեդալով' ձեռագործ գորգերի ավանդույթը վերակենդանացնելու համար, ով այս կերպ պահպանում էր հայկական ժառանգությունը: ՀՀ-ի նախագահը ևս իր երախտագիտությունը հայտնեց այն բանի համար, որ ավելի էին տարածվում այն շուկաները, որտեղ հայկական ձեռագործ գորգերն էին լինում՝ ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա, Մերձավոր արևելք: Նշվեց նաև, որ Մեգերյանների ջանքերին պետք է աջակցի կառավարությունը:

 

Ընկերությունը բացի Հայաստանից, արտադրություններ ունի նաև Եգիպտոսում , Պակիստանում , Աֆղանստանում, Հնդկաստանում, Չիաստանում և Ռումինյաում , իսկ գորգի վաճառքի ցուցասրահներ ունի ԱՄՆ –ոմ, Երևանում, Շվեցարիայում, , ինչպես նաև բացառիկ միջնորդական ցանց ամբողջ աշխարհում:

 

ԲԲԸ-ն Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անվճար տուրեր թե՛ տեղացիների, թե՛ տուրիստների համար: Մեզ մոտ այցելուները կարող են դիտել գորգերը, գնումներ կատարել ցուցասրահում, կարող են նաև հետևել արվեստի յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին, ծանոթանալ բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները