Արցախի կերպարվեստի թանգարան

6.7
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Շուշի Ղազանչեցոց փ.

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

 

 

Կերպարվեստի պետական թանգարանը հիմնադրվել է 2010-2013 թթ. պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Թանգարանի հավաքածուն կազմված է միայն նվիրատվություններից: Թանգարանի շենքը  կառուցվել է պետական միջոցներով, Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները:

 

Բարձր ժայռի վրա տեղակայված Շուշիի թանգարանում ներկայացված են Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Ն. Նիկողոսյանի, Դ. Վիլինսկու, Ա. Սաֆոխինի, Գայանե Թբիլիսցու, Յու. Գրիգորյանի, Ա. Հակոբյանի, Ա. Գալեցինի և այլոց ստեղծագործություններ:Թանգարանի առանձնահատկություններից են ստեղծագործությունների լայն աշխարհագրությունը. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն, նվիրատուների հարուստ ցուցակը. Գ. Գաբրիելյանց, Ս. Հովհաննիսյան, Վ. Բագիրյանց, Շ. Խաչատրյան, Ե. Պոպով, Կ. Աղամյան, Մ. Չալոյան… և ճանաչված նկարիչների շարքը. Սարյան, Մինաս, Գառզու, Շահին, Ժանսեմ, Հակոբյան, Բուռլյուկ, Ժիլինսկի, Սաֆոխին, Շեվչենկո, Պլավինսկի և այլք:

 

Ներկայացված նկարների մեջ հատուկ նշանակություն ունեն Ղարաբաղի նկարիչների գեղանկարները:

 

Կերպարվեստի պետական թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2013 թ. մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները