Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Լավ 7.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Ասկերանի շրջ., գ.Ծաղկաշատ

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00

 

 

 

Նիկոլ Դումանի տուն-թանգարան (ժողովրդական ճարտարապետության, ազգագրության և գյուղական կենցաղի թանգարան) Տեղակայված է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում (Ղշլաղ), Ստեփանակերտ-Գանձասար ավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա: Այն իրենից ներկայացնում է 19-րդ դարի բնակելի շինությունների համալիր, վերականգնվել է բնագրաբնույթ նյութերով: Հիմնականում դրանք` շինարարական տեխնիկայի լավագույն ավանդույթները իրենց մեջ վերցրած, փորագրված փայտյա պատշգամբներով, երկհարկանի տներ են:  Պատշգամբների փայտյա ժանյակները, հմտորեն փորագրությամբ պատված սյուներն ու փայտամածները ապշեցնում են հաճախորդներին իրենց անկրկնելիությամբ: Ազգագրական թաղամասի տարածքում մանրակրկիտ ճշտությամբ ներկայացված են ղարաբաղցիների 19-րդ դարի կենցաղի ու կյանքի պայմանները: Շատ ռեալորեն վերականգնված է ինտերերը, կահույքը, տնտեսության և կենցաղի առարկաները, իրական նմուշներ` հավաքված շրջակա գյուղերից:

 

Ազգագրական թաղամասը կազմված է 4 բաժիններից` Նիկոլ Դումանի սրահից, 19-րդ դարավերջի ավանդական բնակելի սենյակից, գյուղական կենցաղի սենյակից թանգարանից և բակի շինություններից: Նիկոլ Դումանի սրահ Այն զբաղեցնում է տուն-թանգարանի առաջին հարկը: Այստեղ տեղակայված են Նիկոլ Դումանի կյանքն ու գործունեությունը նկարագրող ցուցանմուշներ և հուշատախտակներ: 19-րդ դարավերջի ավանդական բնակելի սենյակ Այն զբաղեցնում է տուն–թանգարանի 2-րդ հարկը, կահավորված է այդ ժամանակների իրական իրերով: Գյուղական կենցաղի սենյակ-թանգարան Տուն-թանգարանի շենքին կից շինություններում տեղակայված է տնտեսական սենյակը` գյուղական կենցաղի թանգարանը: Այստեղ ցուցադրված հավաքածուն թանգարանի այցելուներին ամբողջական պատկերացում է տալիս այդ ժամանակշրջանի ղարաբաղյան ընտանիքի տնտեսական գործունեության մասին: Բակի շինություններ Բակի վերին մասում վերակառուցված են 19-րդ դարի ղարաբաղյան առանձնատան կառույցներ, այդ թվում նաև` թոնրատուն: Փակ ծածկի տակ տեղադրված է ղարաբաղցու կենցաղի կարևոր պարագաներից մեկը` թոնիրը, վերականգնված այն ժամանակների դասական տեխնոլոգիայով, թրծվաս կավե աղյուսներով: Վերակառուցման ժամանակ օգտագործվել են բացառապես հնաոճ շինանյութեր, որոնք հավաքվել են այդ ժամանակաշրջանի ավերված տների մնացորդներից: Բակի կենտրոնում աճող Նահապետ-ծառ թթենին յուրահատուկ ոճ է հաղորդում տուն-թանգարանին:


 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները