Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարան

8.4
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Գյումրի. Հաղթանակի 47

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00 

 

 

 

Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Շատ հետաքրքիր վայր, որտեղ կարող ենք ծանոթանալ Գյումրվա առօրյային, մշակույթին և պատմությանը:

 

Բավական ընդարձակ Ազգային ճարատարապետության և Գյումրիի կենցաղի թանգարանը տեղակայված է “Ձիթողցյանների” տանը, որը կառուցվել է 1872թ. Ձիթողցյանների ընտանիքի կողմից, այդ պատճառով էլ թանգարանը կոչվում է նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:

 

Կենցաղի թանգարանում կարելի է ծանոթանալ Գյումրու և պատվասեր ու հյուրասեր գյումրեցու կյանքի անցած պատմությանը և ներկային: Թանգարանում կատարելիք շրջայցը կբացի գյումրեցու հպարտության ակունքները: Թանգարանի առաջին հարկի մի մասում (մուտքը Հաղթանակի պողոտայի կողմից է) գործում է հիանալի մի հացատուն “Ֆայտոն Ալեք”-ը:

 

Թանգարանը բաժանվում է 2 մասի, որոնք գտնվում են բակի հակառակ կողմերում: Թանգարանի առաջին սենյակում կարող ենք տեսնել Գյումրվա հայտնի դեմքերի լուսանկարները: Այստեղ կահավորանքը պահպանվել է ինչպես Ձիթողչյանների օրոք` դաշնամուրը, որը բերված է եղել Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից, Եվրոպայից և Գյումրվա արվեստի հազվագյուտ ձեռագործ գորգերը նույնպես այստեղ են գտնվում:

Երկրորդ սենյակում կարող ենք գտնել հին Գյումրիի բազմաթիվ նկարներ, հին Ալեքսանդրապոլի քարտեզ-մակետը:

Այցելելով այս թանգարան կարող ենք կատարել մի փոքրիկ ճանապարհորդություն` 19-րդ դարի Հայաստանից դեպի հետ 150 տարի առաջ գոյություն ունեցող մշակույթով հարուստ Հայաստան:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները