Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Դիլիջան, Գետափնյա 1

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 11:00-18:00, Կիրակի՝ 11:00-16:00

 

 

 

 

1979 թվականին Դիլիջան քաղաքում բացվեց Ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը: Շենքը կառուցվել է 1896 թվականին և պատկանել  հանրաճանաչ ազգային - հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանին: Թանգարանը բացվել է այդ տան վերջին բնակչի` Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ:

Ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուն պարբերաբար համալրվում է պետական գնումների, ինչպես նաև նվիրատվությունների շնորհիվ: Այդ գործում իրենց ներդրումն ունեն հատկապես սփյուռքահայերը, ովքեր իրենց ստեղծած աշխատանքները և աշխարհի տարբեր երկրներում ձեռք բերած հայկական արվեստի եզակի նմուշները նվիրում են թանգարանին:

Թանգարանն իր դերն ունի հայկական ավանդական  արհեստների զարգացման և հանրահռչակման հարցում, պարբերաբար կազմակերպում   ցուցահանդեսներ` ընդգրկելով ինչպես ժամանակակից վարպետների, այնպես էլ թանգարանի ֆոնդերում պահպանվող ինքնատիպ ստեղծագործությունները: 

Թանգարանի յուրօրինակ նմուշները  ցուցադրվել են Ռուսաստանում, Մարոկկոյում, Հնդկաստանում, Գերմանիայում, Թունիսում, Սիրիայում, Գանայում, Եմենում, Բելգիայում, Նորվեգիայում, Մոզամբիկում, Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և այլուր:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները