Մոսկվա կինոթատրոն

Լավ 8.2
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Աբովյանի 18

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-22:00

 

 

 

«Մոսկվա» կինոթատրոնը կառուցվել է 1937 թվականին Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում: 1990-ական թվականների վերջում կինոթատրոնը փակվել էր վերանորոգման համար, որից հետո վերաբացվեց 2000 թվականի սեպտեմբերի 3-ին: Այստեղ անցկացվում են բլոկբաստերների համաշխարհային պրեմիերաներ, միջազգային կինոփառատոններ: Ընդարձակ ճեմասրահը նախատեսված է նաև ցուցահանդեսներ և շնորհանդեսներ անցկացնելու համար: «Մոսկվա» կինոթատրոնի սարքավորումներ համապատասխանում են միջազգային չափանիշներին:

 

Գործում է 3 դահլիճ. - Կարմիր դահլիճ (491տեղ) բազմաֆորմատ էկրան (14 մ երկարությամբ) հնչյունային համակարգը` Dolbi Digital Surround Ex: - Կապույտ դահլիճ (351 տեղ) բազմաֆորմատ էկրան (16 մ երկարությամբ) հնչյունային համակարգը` Dolbi Digital Surround Ex։ - Տեսասրահ (35 տեղ) էկրան 2.5 x 3.5մ բնագիր լեզվով ֆիլմերի ցուցադրություն մամլո ասուլիսներ, խորհրդակցություններ, հանդիպումների համար: Գյումրիում գործում է «Մոսկվա» կինոթատրոնի մասնաճյուղը` «Հոկտեմբեր» կինոթատրոնը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները