Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Իսահակյանի 1 

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00

 

 

 

 

1962 թվականին, Հայաստանում առաջին անգամ հիմնադրվեց կամերային նվագախումբ, որը Հայաստանի պետական կամերային նվագախմբի կարգավիճակ ստացավ միայն 1966-ին:

 

Նվագախմբի հիմնադրման, կայացման և թռիչքաձև զարգացման գործում անգնահատելի է նրա առաջին ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը: Նրա անձի և անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում:

 

Ստեղծված կայուն ավանդույթները յուրովի զարգացրեցին և հարստացրեցին նվագախմբի հաջորդ շրջանների ղեկավարներ` ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանդին Բաղդասարյանը (1975-ից) և ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանը (1982-ից): Վառ անհատականության և արտիստական խառնվածքի տեր այդ երաժիշտներն իրենց նվիրված գործունեությամբ բնորոշեցին նվագախմբի անկրկնելի դեմքը:

 

1975թ.-ին Զավեն Վարդանյանը հիմնեց ժամանակակից երաժշտության անսամբլ:1979թ.-ին, այդ անսամբլի հիման վրա, նա հիմնադրեց Երևանի կամերային նվագախումբը (լարային և փողային կազմով), որը ղեկավարել է մինչև 1990 թիվը: Այդ 15 տարիների ընթացքում նա և Երևանի կամերային նվագախումբի հետ հանդես են եկել բազմաթիվ մեծանուն կատարողներ, կատարվել են հայ կոմպոզիտորների 40-ից և արտասահմանցի նշանավոր կոմպոզիտորների 20-ից ավել ստեղծագործություններ:

 

Զ. Վարդանյանից հետո` 1991-ից 1994-ը, Երևանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար է եղել կոմպոզիտոր Ար. Սաթյանը,այնուհետև ՌԴ ժողովրդական արտիստ, վաստակաշատ դիրիժոր Էմին Խաչատրյանը:

 

1997-ին մշակույթի նախարարի հրամանով, Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի կամերային նվագախումբը միավորվել են ՙՀայաստանի Պետական Կամերային Նվագախումբ՚ անվամբ, և գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Ա. Ղարաբեկյանը:

 

1997-ից նախկին երկու համբավավոր նվագախմբերի ժառանգորդ հանդիսացող Հայաստանի Պետական կամերային նվագախումբը այսօր ներկայանում է որպես տաղանդավոր կոլեկտիվ, որը ծանրակշիռ ներդրում ունի Հայաստանում կամերային կուլտուրայի տարածման և արմատավորման գործում:

 

Փայլուն արձագանք են ստացել նվագախմբի հյուրախաղերը աշխարհի տասնյակ երկրների հեղինակավոր բեմերում, նրա մասնակցությունը միջազգային բարձրանուն փառատոներին:

 

Կոլեկտիվի հետ ելույթ են ունեցել Հայաստանի և արտերկրի լավագույն մենակատարներ, հյուր դիրիժորներ: Հիշարժան են Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթները տարբեր երգչախմբերի հետ, բարեգործական համերգները, ավանդը մանկապատանեկան լսարանի գեղագիտական դաստիարակության գործում:

 

Նվագախմբի երկացանկում եվրոպական և ռուս կոմպոզիտորների բազմաժանր գործերի կողքին կարևոր տեղ է հատկացվել հայ երաժշտությանը: Կատարվել են ֆոնդային ձայնագրություններ, թողարկվել CD-ներ:

 

2010թ. սեպտեմբերին Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Վահան Մարտիրոսյանը:

 

2012 թվականին նշվելու է Հայաստանում կամերային նվագախումբ հիմնադրելու 50 տարին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները