Մարզահամերգային համալիր

Լավ 7.4
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

 

 

 

Մարզահամերգային համալիրը շահագործման է հանձնվել 1983  թվականին: Հետագայում համալիրն անվանակոչվել է Կարեն Դեմիրճյանի անունով: Կառույցի նախագծման աշխատանքներն իրականացրել են Հայպետնախագիծ ինստիտուտի մասնագետները` ԽՍՀՄ ժող. Ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, ՀԽՍՀ ժող. Ճարտարապետ Արթուր Թարխանյանը, ՀԽՍՀ վաստակավոր ճարտրապետներ Հրաչյա Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Գուրգեն Մուշեղյանը, ինժեներներ Իգոր Ծատուրյանը, Գրիգոր Ազիզյանը, Միքայել Ահարոնյանը, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: 1987 թվականին նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբն արժանացել է երկրի բարձրագույն պարգևի` ԽՍՀՄ պետական մրցանակի: Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, Բոնի էմ խմբին, Յանիին, ռուսական էստրադայի աստղեր Ալլա Պուգաչովային, Իրինա Ալլեգրովային, Ստաս Միխայլովին և այլոց: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշույի առաջնությունը, բասկետոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ:

 

Մեծ ճեմասրահ մուտք գործելիս առաջին զգացողություը գեղեցիկին, լուսավորին առնչվելու հաճելի սպասումն է: Ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300 ք/մ մակերեսով ընդարձակ ճեմասրահը հիանալի վայր է զանազան ընդունելությունների, ցուցահանդեսների, շնորհանդեսների և տարբեր միջոցառումների անցկացման համար:

 

3785քմ մակերեսով այս սրահը կարող է հյուրընկալել ավելի քան 7000 հանդիսատեսի: Տեխնիկական բարձր հագեցվածության շնորհիվ Մեծ սրահն աննախադեպ հնարավորություն է ընձեռնում բարձրակարգ շոուներ, համերգներ և միջազգային սպորտային միջոցառումներ անցկացնելու համար: Ինժեներական ինքնատիպ լուծմամբ է առանձնանում սրահի շրջադարձային բարձրաբեմը /տրիբունան/, որը հաշված րոպեներում կարող է ավելացնել լրացուցիչ 1008 նստատեղ:

 

Մեծ դահլիճում է տեղակայված համալիրի «Սառցե թագուհին»` 1800քմ մակերեսով սահադաշտը, որը գործելու է ամբողջտարին` ծառայելով պրոֆեսիոնալներին, ինչպես նաև գեղասահքի և հոկեյի սիրահարներին: Սահադաշտը   հնարավորություն է ընձեռնում կազմակերպել Հայաստանում նախադեպը չունեցող սառցեշոուներ: Նման սառցադաշտի կառուցումը միտված է նաև Հայաստանում գեղասահքի և հոկեյի դպրոցների զարգացմանը:

 

2008թ. հայերն ունեցան ոչ միայն վերանորոգված Մարզահամերգային համալիր, այլև Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի մարզադպրոց: Հուսանք, որ այդ մարզադպրոցի սաները մի քանի տարի հետո բարձր կպահեն մեր երկրի պատիվը: 

Մեծ դահլիճում գործում է նաև վոլեյբոլի և մինի ֆուտբոլի խաղադաշտ:

 

1275քմ մակերեսով և 2000 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճը հիանալի վայր է մտերմիկ համերգային երեկոների, կորպորատիվ երեկույթների և բեմական տարբեր ներկայացումների անցկացման համար: Փոքր համերգային դահլիճի ձայնային և լուսային նորագույն համակարգերը հնրավորություն են տալիս կազմակերպել բարձրակարգ միջոցառումներ:

 

Եթե ցանկանում եք կազմակերպել բարձրակարգ հանդիպումներ` միջազգային գագաթաժողով, սեմինար, գիտաժողով, կոնֆերանս, ցուցահանդես, ցուցադրություն կամ շնորհանդես, ձեզ այլևս չպետք է մտահոգեն կազմակերպչական դժվարին հարցերն ու խնդիրները: Մարզահամերգային համալիրի կոնֆերանս դահլիճում ամեն ինչ նախատեսված է գործնական հանդիպումների և միջոցառումների համար: 1294քմ մակերեսով «Հայաստան» դահլիճը հագեցած է կոնֆերանսների անցկացման համար նախատեսված եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով: Այն աչքի է ընկնում գեղագիտական ինքնատիպ ճաշակով: Դահլիճի յուրահատուկ լուսավորումը` հանգիստ, մեղմ, ջերմ մթնոլորտ է ստեղծում:

«Արգիշտի» սրահը տեղակայված է կոնֆերանսների Հայաստան դահլիճի հարևանությամբ, նախատեսված է դահլիճում իրականացվող միջոցառումների մասնակիցների հանգստի և ֆուրշետների կազմակերպման համար:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները