Ռուսական դրամատիկական թատրոն

6.4
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Աբովյանի 7

Աշխատանքային օրեր՝ Չորեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-22:00

 

 

 

 

 

Շուրջ 75 տարի Հայաստանում գործում է Կ.Ս.Ստանիսլավսկու անունը կրող պետական ռուսական դրամատիկական թատրոնը: Բազմաթիվ երևանցիների համար այն դարձել է նրանց հոգևոր կյանքի, կենսագրության մի  մասնիկ: Թատրոնը հիմնվել է 1937 թ. Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, ինչը դարձավ մեծ իրադարձություն  հանրապետության մշակույթային կյանքում: Թատրոնը մշտապես կանգնած էր ստեղծագործական որոնումների ուղղու վրա, ուներ իր ուրույն, հստսկ ոճը: Ռուսական թատրոնի պատմությունը անբաժան է Հայաստանի սոցիալական և մշակույթային կյանքից: Թատրոնի ստեղծմանը և կայացմանը մեծ դեր են խաղացել անվանի հայ ռեժիսյորներ, ժողովրդական դերասաններ Լ.Քալանթարը, Ա.Բուրջալյանը, Ա.Գուլակյանը, Վ.Վարդանյանը, որոնք գիտակցում էին, որքան կարևոր է Հայաստանի համար ռուսական թատրոնի գործունեությունը: Նորաստեղծ կոլեկտիվի գեղարվեստական ճաշակի և թատերական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստեցին ուսական ռեժիսուրայի հայտնի գործիչները, ժողովրդական դերասաններ` Ա.Ռիդալը, Բ.Ֆիլիպովը, Լ.Լուկեռը, Յա. Կրակոպոլսկին: Հայ նկարիչներ` Ա.Չիլինգարյանի, Կ.Մինասյանի, Ս.Արուտչյնի և ուր. բարձր պրոֆեսիոնալիզմը   բարձրացնում էր ներկայացումների բեմանկարչական մակարդակը:Հնարավոր չե թերագնահատել հիանալի արվեստագետներ, Հայաստանի ժողովրդական դերասաններ` Վ.Դոբրովոլսկու, Յու.Վանովսկու, Զ.Գուլեվիչի, Օ.Լաբոընսկայի, Ն.Տեր-Սեմյոնովի, Ս.Սոդբինինի, Գ.Շախնազարովի /Գեն/, Յու.Կոլիսնիչենկոյի, Ն. Եգորովայի, Ի.Գրիկուրովի, Յու.Ֆրոլովի և շատ ուրիշների ներդրումը Կ.Ս. Ստանիսլավսկու անվ. Ոուսական թատրոնի ստեղծագործական զարգացման մեջ:

 

Թատրոնի ներկայացումներում մեծ հաջողությամբ հանդես էին գալիս հյուրախաղերի եկած ուսական բեմի մեծ վարպետներ, Սովետական Միության ժողովրդական դերասաններ` Ի. Իլյինսկին, Ն.Գրիբովը, Յու.Բորիսովան, Վ.Սամոյլովը, Ս.Նեմոլյաեվան, Օ.Յակովլեվան և շատ ուրիշներ:

 

Հենց այս թատրոնում  սկսվեց անվանի դերասաններ Ա.Ջիգարխանյանի, Վ.Բաբիչեվայի, Գ.Կորոտկովի “աստեղային ուղին”: 

 

Համարելով իր կարևորագույն խնդիրներից մեկը ռուսական բեմական մշակույթի պրոպագանդան թատրոնը, մշտապես դիմել է ռուսական դասական դրամատուրգիային: Ն.Գոգոլի, Ա.Չեխովի, Լ.Տոլստոյի, Մ Գորկու անունները չեին իջնում թատրոնի ցուցանակներից,իսկ Ա.Սուխովո-Կոբիլինի “Տարելկինի մահը” ներկայացումը, որը հրավիրվել էր Մոսկվա, ստացավ ՍՍՀՄ Մշակույթի նախարարության մրցանակը, որպես  1978 թ. լավագույն դասական ներկայացում: Բարձր գնահատական և Անդրկավկասյան փառատոնի առաջին մրցանակ  ստացել է Ն.Գոգոլի “Ռևիզոր” ներկայացումը /1988 թ./:

 

Տարբեր ժամանակ բեմադրվել են  համաշխարհային դասականների ստեղծագործությունները` Լոպե դե Վեգա և Շիլեր, Գոլդոնի և Իբսեն, Մոլյեր և Շոու: Իսկ Վ.Շեքսպիրի “Մակբետ” ներկայացումը, ինչպես նշել էր հայտնի թատերագետ Ա.Անաստասևը, “ապշեցրեց Մոսկվան  նոր ռեժիսյորոկան մեկնաբանությամբ, որտեղ փայլում է Կորոտկով-Բաբիչևա հրաշալի դուէտը”:Այս ներկայացումը նույնպես առժանացավ ՍՍՀՄ Մշակույթի նախարարության առաջին մրցանակին, որպես 1977 թ. լավագույն ներկայացումը, իսկ 1983 թ. Մշակույթի նախարարության բարձր մրցանակը ստացավ Վ.Շեքսպիրի “Տասներկուերորդ գիշերը” ներկայացումը:   

 

Երևանի ռուսական թատրոնը դիմել է ոչ միայն հայկական դրամատուրգիայի դասականներին` Մուրացան, Շիրվանզադե, Սունդուկյան և ուրիշներ, այլ դարձավ ժամանակակից հայ դրամատուրգների ակտիվ պրոպագանդողը ` Գ.Տեր-Գրիգորյան, Ա.Արաքսմանյան, Ա.Պապայան, Գ.Լալայանց, Ժ.Հարությունյան, Պ.Զեյթունցյան, իսկ Զ.Խալաֆյանի “Օրորոցայինը”  ներկայացումը 1974 թ. ստացան ՍՍՀՄ Մշակույթի նախարարության առաջին մրցանակը:

 

1972-1985 թթ. դարձան թատրոնի բարձրագույն ստեղծագործական ծաղկման ժամանակաշրջան ; Թատրոնը երեք անգամ հրավիրվել է Մոսկվա հյուրախաղերի և ճանաչվել է որպես միութենական հանրապեսությունների լավագույն թատրոններից մեկը: Թատրոնի ստեղծագործական հեղինակությունը,  արտասովոր, օրիգինալ ռեժիսուրան, փայլուն դերասանական կազմը/ Գ.Կորոտկով, Յու.Ռիչկով, Ի.Նագավկին, Օ.Կորչիկով, Վ.Ռուդովիչ, Մ.Վարշավեր,Վ.Անանին, Յու.Կոլեսնիչենկո,Ն.Եգորովա,Վ.Բաբիչեվա, Լ.Խաչատրյան/ հնարաավորություն էին տալիս արանձ վարանելու մեկնել հյուրախաղերի ՍՍՀՄ տարբեր քաղաքներ և միշտ հաջողություն ունենալ, ստանալով բարձր գնահատական:

 

Լճացման ժամանակաշրջանում Կ.Ս.Ստանիսլավսկու անվ. թասրոնը հաճախ ռիսկի էր դիմում իրագործելով իր ծրագիրը հանուն նոր, ժամանակակից, սուր բովանդակությամբ ստեղծագործություններ ներկայացնելու համար:  Երկրում առաջիններից մեկը այն բեմադրեց Ա.Գելմանի բելոր պիեսները, Վ.Ռոզովի “Խլահավի բույնը”, Ա.Վամպիլովի “Բադի որսը”, Ա.Գալինի “Արևմտյան տրիբունը”, ինչը գրավում էր հանդիսատեսին ազնվությամբ և խիզախությամբ:

 

Դժվարին 90-ական թվականներին, երբ անկայուն քաղաքական և տնտեսական  վիճակը անրադարձավ Հայաստանի մշակույթի վրա, երբ լույսի և ուրիշ տարրական միջոցների բացակայության պատճառով անգործության էին մատնվել գրեթե բոլոր թատրոնները, Երևանի ռուսական թատրոնը շարունակում էր աշխատել մոմերի լոիյսի ներքո, դաստեարակելով այս դժվար պայմաններում դերասանների նոր սերունդ: Արդյունքը իրեն երկար սպասել չտվեց: Հենց այդ ժամանակ բեմադրվեցին թատրոնի լավագույն ներկայացումները` Գ.Գորինի “Հիշատակման աղոթքը”, Ա.Օստրովսկու “Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ” /1998 թ. Յոշկար-Օլայում “Օստրովսկու թատրոն” Փառատոնին ներկայացումը ստացավ Ոսկե մեդալ և առժանացավ Մոսկվայի ու Սանկտ-Պետերբուրգի թատերագետների բարձր գնահատականին/, Լ.Շանթի “Ինկած բերդի իշխանուհին” /Սանկտ-Պետերբուրգում “Հանդիպումներ Ռուսաստանուն” միջազգային թատերական փառատոնի դիպլոմ/, Ա.Գրիբոեդովի “Խելքից պատուհաս”, Ն.Պտուշկինայի “Ուրիշի մոմերի ներքո”, Գ.Գորինի “Ժանտախտը ձեր երկուսի տան վրա”, Դ.Պատրիկի “Ինչպես սպանել պառավին” և ուրիշ: Իսկ առաջին ռուս դրամատուրգ Ի.Գրեգորիի “Գործ ըստ Արտաքսերքսի” ներկայացումը 2000 թ. հրավիրվեց Մոսկվա, որտեղ մասնակցեց Քրիստոնեության 2000-ամյակին նվիրված տոնակատարություններին: 

 

Գործելով ժամանակի պահանջների առընթեր, թատրոնը միշտ փնտրել է իր խաղացահկը, իր ստեղծագործական կրեդոն: Հասկանալ ժամանակը, ժամանակակից մարդուն, վառ և պատկերավոր բացահայտել կոնֆլիկտային իրադարձությունները, ռեժիսյորի և դերասանների հստակ դիրքը և աշխարահայացքը -  այս են թատրոնի հիմնական սկզբունքները: 1965 թվականից մինչ օրս թատրոնի ղեկավարն է  Լենինգրադի Ա.Օստրովսկու անվ. թատրոնի, կինոի և երաժշտության ինստիտուտի շրջանավարտ, Հայաստանի ժողովրդական դերասան, Պետական մրցանակի դափնեկիր /Ն.Անկիլովի “Զինվորի այրին”/, Ռուսաստանի  արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու Միջազգային մրցանակի դափնեկիր, թատրոնի Միջազգային Ակադեմիայի ակադեմիկոս - Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը:  Նրա անվան հետ են կապված Երևանի ռուսական թատրոնի լավագույն ներկայացումները, որոնցից շատերը առժանացել են բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները