Երաժշտական կոմեդիայի թատրոն

6.2
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Վ.Սարգսյանի 7

Աշխատանքաին օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-22:00

 

 

 

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941թ դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, սակայն պաշտոնապես վարագույրը բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով: 1962 թվականից թատրոնն անվանակոչվում է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով:

 

Թատրոնի հիմնադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի վարչության պետ Զավեն Ղեվոնդի Վարդանյանը, գեղարվեստական ղեկավարի պարտականությունները դրվել են Շարա Տալյանի վրա, երաժշտական ղեկավար է դառնում Արտեմի Այվազյանը, գլխավոր դիրիժորի դժվարին գործը ստանձնում է Արամ Տեր-Հովհաննիսյանը, փորձառու արվեստագետ Թադևոս Սարյանը նշանակվում է գլխավոր ռեժիսոր:

 

Թատերական-երաժշտական աշխարհին հայտնի արվեստագետների հզոր խմբակի գլխավորությամբ հավաքագրվում է դերասանական ամուր կազմ` Մոսկվայից, Լենինգրադից, Թբիլիսիից, Բաքվից և հիմականում Դոնի-Ռոստովից, հրավիրվում են օպերետային ժանրի անվանի դերասաններ, որոնց կազմում էին Իզաբելլա և Հայկ Դանզասները, Ալեքսանդր Կարատովը (Կարապետյան), Արմենակ Տեր-Աբրահամյանը, Էդվարդ Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Նվարդ Ալիխանյանը, Սոնյա Էյրամջյանը, Մարինա Սեդմարը, Մարտին Լուսինյանը, Տիգրան Այվազայանը, այնուհետև Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Ալլա Անդրիասայանը, Արտաշես Արևշատյանը, Սեդա Մարյանը, Նորայր Մնացականյանը, Գրիգոր Սիմոնյանը: 

 

Արամ Տեր-Հովհաննիսյանի ջանքերով (որը միաժամանակ նաև խմբավարն էր) հավաքագրվում է մեծ երգչախումբ` օպերային թատրոնի, պետական երգչախմբի արտիստներից:

 

Նվագախմբի կազմում ընդգրկվում են ժամանակի անվանի երաժիշտներ, որոնցից շատերը հետագայում դարձան նշանավոր մենակատարներ: 

 

Արամ Տեր-Հովհաննիսյանը թատրոն բերեց դիրիժորների հրաշալի խումբ, որի մեջ առանձնանում էին Ռաիսա Սարկիսովան, Ցոլակ Վարդազարյանը և հատկապես Գուրգեն Կարապետյանը, որը հետագայում հռչակվեց Ուկրաինայում:

 

Մեծ էր նաև բալետային խումբը` կազմված պրոֆեսիոնալ պարողներով ու պարուհիներով և նրանց հարակից միմանսների մեծ խմբով, որը մասնակցում էր ներկայացումների զանգվածային տեսարաններին:

 

Միխայիլ Մոիսեևից հետո, երկար տարիներ գլխավոր պարուսույցն էր վաստակավոր արտիստ Անատոլի Լեբեդևը, որը հրավիրվել էր Երևանի օպերային թատրոնից:

 

Թատրոնն իր գործունեության առաջին իսկ շրջանից ունեցել է նկարիչների հզոր մի խումբ, որի ակտիվ աշխատանքի շնորհիվ թատրոնի բեմանկարչությունը` դեկորացիոն արվեստը դրվել է համապատասխան մակարդակի վրա` Միքայել Արուտչյան, Սերգեյ Արուտչյան, Ալեքսանդր Շաքարյան, Երվանդ Քոչար, Կարո Մինասյան, Աշոտ Միրզոյան, Իլյա Արբատով, հետագայում թատրոնի երկարամյա գլխավոր նկարիչներ Գրադիոն Գևորգյան, Գրիշա Սահակյան:

 

Թատրոնի սկզբնական խաղացանկը, բնականաբար, կազմված էր դասական հեղինակների` Շտրաուսի, Կալմանի, Միլլեկերի, Ֆրիմըլի, Դունաևսկու, Լեպինի և այլ կոմպոզիտորների գործերից: Ազգայինի պահանջը հետզհետե ավելի ու ավելի էր զգացվում, անհետաձգելի պահանջ էր դառնում հայկական օպերետների ստեղծումը:

 

Խաղացանկում տեղ են գտնում Տիգրան Չուխաջյանի, Արտեմի Այվազյանի հայտնի օպերետները, այնուհետև թատրոնի համար հատուկ գործեր են գրում Վարդան Տիգրանյանը, Վաղարշակ Կոտոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գրիգոր Եղիազարյանը և ուրիշներ:

 

Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատել և բեմադրությունների են հրավիրել ոչ միայն հայ ռեժիսորները` Լևոն Քալանթար, Արմեն Գուլակյան, Տիգրան Շամիրխանյան, Վարդան Աճեմյան, Հովհաննես Կարապետյան, Տաճատ Վարդազարյան, Հրաչյա Ղափլանյան, Մանյա Ասլանյան, Վավիկ Վարդանյան, ալև հետաքրքիր բեմադրություններ են արել Ֆիլիպովը (Երևան), Պոպովը (Բուղարիա), Ալեգրովը (Մոսկվա), Խաչատրյանը (Ուկրաինա), Գամրեկելի (Թբիլիսի) և ուրիշներ:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները