Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

6.3
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Իսահակյանի 28

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 09:00-17:30

 

 

 

Հրաչյա Ղափլանյանը ծնվել է 1923 թվականին Ստեփանավանի շրջանի Գյառ-գյառ գյուղում:

 

1935 թվականին Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում խաղացել է իր առաջին դերը. Գիքոր` ըստ Հ. Թումանյանի "Գիքորը" պատմվածքի: 1938 թվականին հրավիրվել է Երևանի Պատանի Հանդիսատեսի թատրոն: 1940 թվականին ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը: 1947 թվականին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է իր առաջին ներկայացումը` "Բոռը" ըստ Է. Վոյնիչի համանուն վեպի: 1950 թվականից Գրողների միության անդամ էր: 1953 թվականին Հ. Ղափլանյանը նշանակվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր:

 

1954 թվականին Հ. Ղափլանյանին շնորհվում է Վաստակավոր արտիստի կոչում: 1960 թվականին Հ. Ղափլանյանին շնորհվում է ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչի կոչում: 1962 թվականին Հ. Ղափլանյանը նշանակվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1965 թվականին ընտրվում է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ: 1966 թվականին Հ. Ղափլանյանին շնորհվում է ՀՀ Ժողովրդական արտիստի կոչում: 1967 թվականին հիմնադրում է Երևանի Դրամատիկական թատրոնը: 1973 թվականին Հ. Ղափլանյանին շնորհվում է Սովետական Միության ժողովրդական Արտիստի կոչում: 1975 թվականին Դրամատիկական թատրոնում "Սեր և ծիծաղ", "Ռիչարդ երրորդ", "Յոթ կայարաններ" ներկայացումները բեմադրելու համար Հ. Ղափլանյանին շնորհվում է ՀՀ Պետական մրցանակ: 1977 թվականին նշանակվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: 1978 թվականին "Կորիոլան" ներկայացման համար արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի: 1979 թվականին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրած "Խաչմերուկ" ներկայացման համար Հ. Ղափլանյանին շնորհվում է ՀՀ Պետական մրցանակ: 1985 թվականին Հ. Ղափլանյանը կրկին նշանակվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: Հ. Ղափլանյանը Բարեկամություն թատրոնների հիմնադիրն է, Երևանի թատերական ինստիտուտի պրոֆեսոր: Հ. Ղափլանյանը մահացել է 1988 թվականին: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Հ. Ղափլանյանի մահից հետո Երևանի Դրամատիկական թատրոնը կոչվեց նրա անունով: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Հրաչյա Ղափլանյանը բեմադրել է 100-ից ավել պիեսներ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները