Սարյանի այգի

8.4
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Երևան, Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթի-Կիրակի

 

 

Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի մեծ նկարիչներից է` գույնի երևելի վարպետ:  Վառ, հագեցած գույներով ստեղծված Սարյանի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում, հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստը լոկ իրականության նմանակումը չէ` այն պահանջում է երևակայության և ազատություն: Միևնույն ժամանակ նկարիչն իր ստեղծագործություններում պահպանում է բնության պարզ ձևերը: Սարյանը միշտ բնությունը համարում էր իր միակ ուսուցիչը:

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով:


1955թ.-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967թ.-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է 20 հազարանոց թղթադրամ:

Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965թ.): Նա ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947թ.) և ՀԽՍՀ ԳԱ (1956թ.) ակադեմիկոս էր:

Սարյանի գործերը հիմնականում պահվում են ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում:

Երևանում գործում է Մարտիրոս Սարյանի անվան այգի: Պուրակի կերտրոնում տեղադրված է Մարտիրոս Սարյանի  մարմարյա արձանը. Հեղինակը` Լևոն Թոքմաջյանն, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան: Տեղադրվել է 1986 թվականին:

 

Շաբափ-Կիրակի օրերը Սարյանի այգում կազմակերպվում է մերօրյա նկարիչների գորրծերի ցուցադրում և վաճառք: 

 

 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները