Տիգրանակերտի թանգարան

Շատ լավ 8.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 1

Աշխատանքային  օրեր՝ Երկուշաբթի-Շաբաթ

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

 

 

Տիգրանակերտի հնագիտական թանգարանը հիմնադրվել է մ.թ.ա. 95-55 թվականներին Տիգրան Մեծի կողմից հիմնադրված համանուն Տիգրանակերտ քաղաքի շրջակայքում` հնագիտական արգելոցի տարածքում գտնվող միջնադարյան ամրոցում: 

 

Թանգարանն իր մեջ ամփոփում է Տիգրանակերտի վերջին 4 տարիների պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Նրա խոսքով, թանգարանում տեղադրված է 25 գունավոր տեղեկատվական ցուցանակ, որտեղ հայերենով, ռուսերենով և անգլերենով մանրամասն ներկայացնում են Տիգրանակերտի հայտնագործումը, նրա կառուցվածքը, հնագիտական հետազոտությունները և այլն:

 

Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ: Հիմնակնաում դրանք նրբագեղ կավե անոթներ են, քարից և ապակուց առարկաներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 5-6-րդ դարերում վառված կավից պատրաստված, հայերեն լեզվով արձանագրված նվիրատվության սկավառակը: Թանգարանում նաև լուսաբանվում են 2006թ. սկսված հնագիտական պեղումների ընթացքը: Բազմաթիվ վահանակների վրա ցուցադրված են մանրամասն տեղեկություններ տեղանքի վերաբերյալ, պեղումների և գտածոների տվյալներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հաճախորդները այստեղ կարող են ձեռք բերել ավանդական հուշանվերներ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները