Արցախի պատմա-երկրագիտական թանգարան

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Հասցե՝ Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 1

Աշխատանքային օրեր՝ Երեքշաբթի-Կիրակի

Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00

 

 

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը ԼՂՀ պատմամշակութային այն միակ կետրոնն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Իր հիմնադրման պահից՝ 1939թ., չնայած Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության պայմաններին, ապա և, վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրված պատերազմի թոհ ու բոհին, թանգարանը կարողացել է հավաքագրել ու պահպանել ազգայինը ներկայացնող նյութական ու հոգևոր արժեքներ:

 

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ներառված են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ, որոնց գոյությունն ու արտահայտած տեղեկատվությունը վկայում են մեր արմատների ու կենսագրության մասին: Այսօր, ավելի, քան իր գոյության որևէ  ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղում իրականցվող պեղումների շնորհիվ թանգարանը կարող է արդյունավետ կերպով ընդլայնել իր ցուցանմուշների ցուցակը: Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Արցախի բնաշխարհը ներկայացնող ապշեցնող տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը: Այստեղ ցուցադրված նյութերի մեջ մասնավորապես ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ, բրոնզե ամենատարբեր իրեր (զարդարանքներ, սպասք, զենքեր), Ուրարտական ժամանակներից պահպանված գեղեցիկ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագման արծաթե ու պղնձե մետաղադրամներ և այլն:

 

Հայոց առաջին մարգարե Գրիգոր Լուսավորիչը Արցախում հիմնադրել է առաջին եկեղեցիներից մեկը՝ Ամարասը, որի լուսանկարի և համապատասխան քարտեզի ցուցադրությամբ սկսվում է թանգարանի միջնադարյան բաժինը: Այստեղ առկա են նաև Հարավային Կովկասում նրա քարողչության փաստացի ապացույցներ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսված է արցախցու նահապետական ընտանիքի (տատիկը ճախարակով թել է մանում, իսկ պապիկը իր մշակած կաշուց տրեխ (կոշիկի տեսակ) է կարում) տեսարանով: Ներկայացված են նաև գորգագործական հին դազգահ, արցախյան գորգագործության նմուշներ՝ XVIII-XXդդ. –ի  գորգեր: XIX դարում հայ մշակույթի կենտրոնն էր Շուշին, որի մասին են պատմում ցուցադրված ավետարանները, հին տպագիր գրքերը, լուսանկարները:

 

Փաստագրական նյութերով առավել հարուստ են նոր և նորագույն բաժինները, որտեղ ներկայացվում են արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարն ադրբեջանի դեմ 1918-21թթ. –ին: Այստեղ է տեղադրված 1926թ. –ի Հայաստանի քարտեզը, որը պատրաստվել էր 1920թ. –ի օգոստոսի 10 –ի պայմանագրի համաձայն, ինչպես նաև 1920թ.-ի մարտի 23-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերը մասին վկայող փաստաթղթեր, որոնք պատմում են Ղարաբաղի՝ բռնի ուժով Խորհրդային Ադրբեջանին միացման մասին: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում արցախյան համազգային շարժումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմը, հետպատերազմյան շրջանում Լեռնային Ղարաբաղի շարժման մասին պատմող թանգարանի վերջին բաժինները:

 

Թանգարանում տեղակայված է նաև հնագրավաճառի խանութ, որտեղից կարելի է գնել բուկլետներ, Ղարաբաղի մասին գրքեր և լուսանկարների ալբոմներ: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները